00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը Կիևին քարտ–բլանշ է տվել Զապորոժիեի ատոմակայանը հրետակոծելու համար. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Դ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Դ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զախարովայի խոսքով` ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել, այլապես ուկրաինացի ազգայնականներին կանգնեցնել չի լինի։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արևմտյան երկրները Կիևին քարտ–բլանշ են տվել Զապորոժիեի ատոմակայանին անդառնալի վնաս հասցնելու անմիտ փորձերը շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի անպատասխանատու գործողություններին հատկապես ցինիզմ է հաղորդում այն, որ դրանք եղան անմիջապես Վիեննայում ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհրդի նստաշրջանից հետո։ Նիստին քննարկվում էր Ուկրաինայում միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը։ Ֆինլանդիան և Կանադան այս նիստին նվիրեցին հերթական հակառուսական բանաձևի նախագծի հանրայնացումը։ Փաստաթղթում որևէ խոսք չկա իրական վտանգի աղբյուրի` Ուկրաինայի մասին, որը տևական ժամանակ է նպատակադրված և մոլագար ձևով ոչնչացնում է Եվրոպայի խոշորագույն ԱԷԿ–ի ենթակառուցվածքը։ Արևմտյան հովանավորներն այդպիսով հերթական անգամ ցույց տվեցին սեփական երկերեսանիությունը, իրենք Կիևի հանցակիցներ են, հանցագործություններ, որոնց արդարացում գոյություն չունի», – հայտարարել է Զախարովան ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ըստ նրա` արևմտյան համակարգողների անսահման աջակցությունից ոգեշնչված Ուկրաինայի իշխանություններին կարծես այլևս ոչինչ չի զսպում, նույնիսկ ատոմակայանում ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչների ներկայությունը, որոնց կյանքը նրանք ևս պատրաստ են մահացու վտանգի ենթարկել։
ՄԱԳԱՏԷ–ն պետք է պատասխանատու դիրք զբաղեցնի և հստակ մատնանշի նրանց, ովքեր գրոհում են Զապորոժիեի ԱԷԿ–ը, Ռուսաստանն այդ առիթով իր մոտ առկա բոլոր տեղեկությունները փոխանցել է։ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը խնդրել է անհապաղ տեղեկացնել գործակալության անդամ պետություններին, միջազգային հանրությունը պետք է իմանա, թե ով է կանգնած հարձակումների հետևում։
«Համոզված ենք, որ գործակալության ղեկավարությունը նման աննախադեպ հանգամանքներում պետք է պատասխանատու դիրք զբաղեցնի։ Որպես հեղինակավոր և անկախ միջազգային մարմին անհրաժեշտ է վերջապես վերջ տալ ԶԱԷԿ-ի հրետակոծությունները դադարեցնելու վերաբերյալ վերացական դատապարտումներից և առանց հասցեական մատնանշման պահանջներից», – հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով` ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել, այլապես ուկրաինացի ազգայնականներին կանգնեցնել չի լինի։
«Դրա համար վճռականություն և պատասխանատվություն է հարկավոր։ Հույս ունենք, որ դրանք կցուցաբերվեն», – եզրափակել է նա։
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զորքը շաբաթ և կիրակի օրերին խոշոր տրամաչափի ավելի քան 20 հրետանային արկ է արձակել ԶԱԷԿ–ի տարածքի, ինչպես նաև կայանը սնուցող ԷՀԳ–ի ուղղությամբ, ատոմակայանում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։
Լրահոս
0