https://arm.sputniknews.ru/20221121/ajs-pahin-bacarvum-e-rd-i-het-bvovandakajin-erkkhvosutjuny-nato-i-glkhavvor-qartughary-51572393.html
Այս պահին բացառվում Է ՌԴ-ի հետ բովանդակային երկխոսությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
Այս պահին բացառվում Է ՌԴ-ի հետ բովանդակային երկխոսությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
Sputnik Արմենիա
Պենտագոնն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարությունը, որում ասվում էր, որ ԱՄՆ-ն կշարունակի ապավինել «ռազմավարական զսպմանը» իր տարածքը... 21.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-21T15:33+0400
2022-11-21T15:33+0400
2022-11-21T15:34+0400
նատօ
ռուսաստան
յենս ստոլտենբերգ
ուկրաինա
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785303_0:0:1601:901_1920x0_80_0_0_eda9b5f3bb6585168a9814dd7daaa9e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բացառում է ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր ուղարկել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրները 2023 թվականին պաշտպանական ծախսերի ավելացման հստակ պարտավորություններ կստանձնեն։ Բացի այդ, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի գործընկերներին կոչ էր արել ավելացնել պաշտպանական ծախսերը` գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/13/43785303_0:0:1423:1067_1920x0_80_0_0_691c3d950a6f869f5f539dc13d28835f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ռուսաստան, յենս ստոլտենբերգ, ուկրաինա, զենք
նատօ, ռուսաստան, յենս ստոլտենբերգ, ուկրաինա, զենք
Այս պահին բացառվում Է ՌԴ-ի հետ բովանդակային երկխոսությունը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
15:33 21.11.2022 (Թարմացված է: 15:34 21.11.2022) Պենտագոնն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ ազգային պաշտպանության ռազմավարությունը, որում ասվում էր, որ ԱՄՆ-ն կշարունակի ապավինել «ռազմավարական զսպմանը» իր տարածքը Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բացառում է ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը: Այդ մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Քանի դեռ Ռուսաստանը կշարունակի իրեն այնպես պահել, ինչպես հիմա է պահում, հատկապես Ուկրաինայի նկատմամբ, բովանդակային երկխոսության հնարավորություն չի լինի»,-դաշինքի դիրքորոշումն է հայտնել նա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, որն ընթանում է Մադրիդում:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր ուղարկել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրները 2023 թվականին պաշտպանական ծախսերի ավելացման հստակ պարտավորություններ կստանձնեն։ Բացի այդ, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի գործընկերներին կոչ էր արել ավելացնել պաշտպանական ծախսերը` գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը։