https://arm.sputniknews.ru/20221120/siriakan-zhvoghvovrdavarakan-uzhery-khvostacel-en-pataskhanel-turqiaji-harvatsnerin-51553226.html
«Սիրիական ժողովրդավարական ուժերը» խոստացել են պատասխանել Թուրքիայի հարվածներին
«Սիրիական ժողովրդավարական ուժերը» խոստացել են պատասխանել Թուրքիայի հարվածներին
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի հյուսիսին թուրքական բանակի հարվածների հետևանքով զոհեր կան ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ կառավարական զորքերի... 20.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-20T20:09+0400
2022-11-20T20:09+0400
2022-11-20T20:10+0400
սիրիա
թուրքիա
ահաբեկչություն
հրետակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37919693_0:167:1600:1067_1920x0_80_0_0_8f2b2bdd106bef644c152e4fe5cdba30.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի տարածքին թուրքական բանակի կողմից հասցված հարվածները անպատասխան չեն մնա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան «Ճանկ–թուր» օդային գործողություններ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում, ինչի հետևանքով ոչնչացվել են քարանձավներ, թունելներ և քրդական զինված խմբավորումների պահեստներ։Թուրքիան հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիսում, որի հետևանքով կան զոհեր ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ կառավարական զորքերի զինծառայողների շրջանում։«Թուրքական պետությունը հերթական անգամ ցույց տվեց իր իրական ֆաշիստական, ցեղասպան և հակաժողովրդական դեմքը», – ընդգծվում է հրապարակված հայտարարության մեջ։SDF–-ի հրամանատարությունը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել շրջանները ԻՊ* ահաբեկչական խմբավորման հարձակումներից ու թուրքական բռնազավթիչ պետությունից։Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ պայթյուն էր տեղի ունեցել ։ Զոհվել էր 6 մարդ, տուժել ՝ 81։ Երկրի ղեկավարությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի կենտրոնում հնչած պայթյունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» ձեռքի գործն է: Այս երկու ուժերը Թուրքիայում ճանաչվել են ահաբեկչական։ԻՊ* («Իսլամական պետություն»)` Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/19/37919693_89:0:1512:1067_1920x0_80_0_0_728cf38bd6f2876a9bb064eb3c675dd5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, թուրքիա, ահաբեկչություն, հրետակոծություն
սիրիա, թուրքիա, ահաբեկչություն, հրետակոծություն
«Սիրիական ժողովրդավարական ուժերը» խոստացել են պատասխանել Թուրքիայի հարվածներին
20:09 20.11.2022 (Թարմացված է: 20:10 20.11.2022) Հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի հյուսիսին թուրքական բանակի հարվածների հետևանքով զոհեր կան ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ կառավարական զորքերի զինծառայողների թվում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի տարածքին թուրքական բանակի կողմից հասցված հարվածները անպատասխան չեն մնա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թուրքիան «Ճանկ–թուր» օդային գործողություններ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում, ինչի հետևանքով ոչնչացվել են քարանձավներ, թունելներ և քրդական զինված խմբավորումների պահեստներ։
Թուրքիայի ԶՈւ–ի «Ճանկ–թուր» գործողությունները մեկնաբանելիս` SDF–-ի հրամանատարությունը նշել է, որ Անկարան տևական ժամանակ է նախապատրաստվում էր լայնածավալ հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ Հայտարարության մեջ ասվում է, որ այդ նպատակով Թուրքիայի իշխանությունները կեղծել էին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մասին տվյալները, որպեսզի օգտագործեն այդ միջադեպը որպես պատրվակ հարվածներ հասցնելու համար։
Թուրքիան հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիսում, որի հետևանքով կան զոհեր ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ կառավարական զորքերի զինծառայողների շրջանում։
«Թուրքական պետությունը հերթական անգամ ցույց տվեց իր իրական ֆաշիստական, ցեղասպան և հակաժողովրդական դեմքը», – ընդգծվում է հրապարակված հայտարարության մեջ։
SDF–-ի հրամանատարությունը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել շրջանները ԻՊ* ահաբեկչական խմբավորման հարձակումներից ու թուրքական բռնազավթիչ պետությունից։
«Այսուհետ ևս մենք կատարելու ենք մեր պատմական պարտքն ու շարունակելու ենք մեր պայքարը մեծ վճռականությամբ։ Այս հարձակումներն անպատասխան չեն մնա, և մենք արդյունավետորեն կարձագանքենք անհրաժեշտ պահի և անհրաժեշտ վայրում», – նշվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ պայթյուն էր տեղի ունեցել ։ Զոհվել էր 6 մարդ, տուժել ՝ 81։ Երկրի ղեկավարությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի կենտրոնում հնչած պայթյունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» ձեռքի գործն է: Այս երկու ուժերը Թուրքիայում ճանաչվել են ահաբեկչական։
ԻՊ* («Իսլամական պետություն»)` Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։