00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերբիայի նախագահը մտավախություն ունի, որ նոյեմբերի 21-ից հետո Կոսովոյում դժոխք կլինի

© Sputnik / пресс-служба МИД РФՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերբիայի առաջնորդը նոյեմբերի 21-ին կմասնակցի Բելգրադի և Պրիշտինայի բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սպասում է, որ կոսովոալբանական իշխանությունները չեն չեղարկի իրենց որոշումը սերբական համարների համար գանձվող տուգանքների վերաբերյալ, ինչը նոյեմբերի 21-ից հետո կտրուկ կսրի իրավիճակը Կոսովոյում և Մետոխիայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սերբիայի առաջնորդը հիշեցրել է, որ երկուշաբթի առավոտյան Բրյուսելում սպասվում են Բելգրադի և Պրիշտինայի հերթական բանակցությունները, որոնց մասնակցելու է նա։ Սպասվում է նաև Կոսովո ինքնահռչակ պետության «վարչապետ» Ալբին Կուրտիի մասնակցությունը։
Հիմնական թեման Սերբիայի իշխանությունների կողմից տրամադրած մեքենայի պետհամարանիշերի համար գանձվող տուգանքների վերաբերյալ կոսովոալբանական իշխանությունների որոշման ուժի մեջ մտնելն է։
«Եթե ցանկանար (Կուրտին – խմբ.) հետաձգել որոշումը, ավելի վաղ կաներ։ Կարծում եմ` բանակցությունների գաղափարը որոշումը հետաձգելու հնարավորություն տալն է։ Բայց Կուրտին ցույց տվեց, որ չի ցանկանում Կոսովոյում և Մետոխիայում տեսնել սերբերի ներկայությունը», – TV Prva–ի եթերում հայտարարել է Վուչիչը։
Նրա խոսքով` եթե Պրիշտինան սկսի ուժով վիճահարույց քայլեր ձեռնարկել, ապա Կոսովոյի հյուսիսում և Մետոխիայում էսկալացիան անխուսափելի է։
«Կոսովոյի ոստիկանությունը Կոսովոյի հյուսիսում և Մետոխիայում անելիք չունի, եթե նրանք խառնվեն, դժոխք կլինի։ Սերբիան այդ դեպքում իր ժողովրդի հետ կլինի, սերբերն էլ պաշտպանելու են իրենց օջախները», – ընդգծել է Սերբիայի առաջնորդը։
Նա նաև հավելել է, որ Բելգրադն արել է ամեն բան տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ կոսովոալբանական իշխանությունները տեղացի սերբերից պահանջում են վերագրանցել «КМ» տառերով Սերբիայի իշխանությունների կողմից տրված բոլոր պետհամարանիշերը` փոխարինելով դրանք «RKS» գրությամբ և Կոսովոյի խորհրդանիշով, իսկ նոյեմբերի 21-ից մտադիր են այս պահանջը խախտողներին տուգանել։
Կոսովոյի Միտրովիցայի հյուսիսային մասում նոյեմբերի 6-ին տեղի սերբերը խաղաղ ցույց են իրականացրել, նրանք քաղաքի այս հատվածում մեծամասնություն են կազմում։ Սերբերը ազատվել են դատարաններում, ոստիկանությունում, «կառավարությունում» «խորհրդարանում» իրենց զբաղեցրած պաշտոններից, ինչպես նաև ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության տեղական իշխանության մարմիններից` «Հյուսիս» ոստիկանության մարզային վարչության պետ Նենադ Ջուրիչին պաշտոնից ազատելու վերաբերյալ Պրիշտինայի որոշման պատճառով։ Ջուրիչը հրաժարվել էր նախազգուշացումներ դուրս գրել Սերբիայի իշխանությունների կողմից տրված պետհամարանիշերի համար։
Լրահոս
0