«Մանկական Եվրատեսիլից» մինչև հայկական առաջին արբանյակ. անցնող շաբաթը` լուսանկարներով
«Մանկական Եվրատեսիլից» մինչև հայկական առաջին արբանյակ. անցնող շաբաթը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Բելգիացի ճանապարհորդներից մինչև հայկական արբանյակի շահագործում։ Շաբաթը լի էր բազմապրոֆիլ նորություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է անցնող շաբաթվա կարևոր... 20.11.2022, Sputnik Արմենիա
Շաբաթվա սկզբին հեծանիվով Երևան հասան Նորվեգացի ճանապարհորդներ 68–ամյա Լայֆ Կագենը և 51–ամյա Հայդի Քվամմենը։ 75 օր 5000 կմ վարելով, 12 երկիր ու 3 լիալուսին տեսնելով` նրանք Օսլոյից եկել են Երևան, որպեսզի անցնեն նորվեգացի բևեռախույզ, գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի հետքերով։ Նրանք որոշել են ամբողջ ձմեռ մնալ Հայաստանում։Նոյեմբերի 15-ին մարդաշատ էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները եկել էին դեսպանատանը պետիցիա հանձնելու ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի:Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը։ Այս շաբաթ Երևանում բացվեց միջազգային Genotek գենետիկական լաբորատորիայի մասնաճյուղը։Անցնող շաբաթ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Ջերմուկ` պարզելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ ադրբեջանական հրետակոծությունից 2 ամիս անց։Շաբաթը լի էր տեխնոլոգիական նորություններով։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18–ին հայտարարեց, որ հայկական առաջին արբանյակը`ArmSat-1-ը ամբողջությամբ պատրաստ է շահագործման։Երևանը պատրաստվում է «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին։ Այդ առիթով, այս տարի ժամանակից շուտ սկսեցին զարդարել քաղաքն ու Երևանի գլխավոր տոնածառը։
Բելգիացի ճանապարհորդներից մինչև հայկական արբանյակի շահագործում։ Շաբաթը լի էր բազմապրոֆիլ նորություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է անցնող շաբաթվա կարևոր կադրերը։
Շաբաթվա սկզբին հեծանիվով Երևան հասան Նորվեգացի ճանապարհորդներ 68–ամյա Լայֆ Կագենը և 51–ամյա Հայդի Քվամմենը։ 75 օր 5000 կմ վարելով, 12 երկիր ու 3 լիալուսին տեսնելով` նրանք Օսլոյից եկել են Երևան, որպեսզի անցնեն նորվեգացի բևեռախույզ, գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի հետքերով։ Նրանք որոշել են ամբողջ ձմեռ մնալ Հայաստանում։
Նոյեմբերի 15-ին մարդաշատ էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները եկել էին դեսպանատանը պետիցիա հանձնելու ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի:
Նախորդ շաբաթ Երևանում էին երկու լեգենդար երաժիշտներ՝ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը և դաշնակահար Միխայիլ Պլետնևը։ Արամ Խաչատրյանի համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրանք ներկայացրեցին Չայկովսկու երկու ստեղծագործություն։ Համերգը նվիրված էր Վլադիմիր Ֆեդոսեևի 90-ամյակին։
Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը։ Այս շաբաթ Երևանում բացվեց միջազգային Genotek գենետիկական լաբորատորիայի մասնաճյուղը։
Անցնող շաբաթ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Ջերմուկ` պարզելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ ադրբեջանական հրետակոծությունից 2 ամիս անց։
Շաբաթը լի էր տեխնոլոգիական նորություններով։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18–ին հայտարարեց, որ հայկական առաջին արբանյակը`ArmSat-1-ը ամբողջությամբ պատրաստ է շահագործման։
Երևանը պատրաստվում է «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին։ Այդ առիթով, այս տարի ժամանակից շուտ սկսեցին զարդարել քաղաքն ու Երևանի գլխավոր տոնածառը։
Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ պետիցիա հանձնեցին ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի
Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ պետիցիա հանձնեցին ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի