https://arm.sputniknews.ru/20221120/magate-i-ghekavary-kvoch-e-arel-anhapagh-dadarecnel-zaparvozhiei-atvomakajani-gndakvotsutjunnery-51549710.html
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները
Sputnik Արմենիա
Գործակալության փորձագետները հայտնել են, որ պայթյուններ են նկատել իրենց պատուհաններից։ 20.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-20T17:16+0400
2022-11-20T17:16+0400
2022-11-20T17:19+0400
զապորոժիե
ատոմակայան
մագատէ
ռաֆայել գրոսի
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_0:92:1601:992_1920x0_80_0_0_edc9d677c6a17eb3b9aad2f0537bd751.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը։ Տեղեկությունը հայտնում է գործակալության կայքը։Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ ուկրաինական զորքերը վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ։ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով` Զապորոժիեի ատոմակայանում ավերվել է մի քանի շենք, սակայն դրանք դեռևս միջուկային անվտանգությանը չեն սպառնում։ Գործակալության փորձագետները, որոնք այս պահին գտնվում են ատոմակայանի տարածքում հայտնել են, որ պայթյուններ են նկատել անգամ իրենց պատուհաններից։ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությանը ՝ կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության գալ և միջուկային անվտանգության գոտի սահմանել ատոմակայանն ու դրա շրջակա տարածքը։Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի կողքին։ Այն թվով ամենաշատ բլոկներ ունեցող և ամենահզոր ատոմակայանն է Եվրոպայում։ Մարտ ամսից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_78:0:1521:1082_1920x0_80_0_0_f842322f0d68c174b21a734850900063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, մագատէ, ռաֆայել գրոսի, գնդակոծություն
զապորոժիե, ատոմակայան, մագատէ, ռաֆայել գրոսի, գնդակոծություն
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները
17:16 20.11.2022 (Թարմացված է: 17:19 20.11.2022) Գործակալության փորձագետները հայտնել են, որ պայթյուններ են նկատել իրենց պատուհաններից։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը։ Տեղեկությունը հայտնում է գործակալության կայքը։
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ՊՆ-ն
հաղորդել էր, որ ուկրաինական զորքերը վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ։
«Մեր անձնակազմի տված նորությունները (ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ատոմակայանում են–խմբ.) երեկ և այսօր առավոտյան խիստ մտահոգված են։ Այս խոշոր ատոմակայանի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել, ինչը միանգամայն անընդունելի է։ Նրանք, ովքեր կանգնած է այս ամենի հետևում, պետք է անմիջապես դադարեցնեն գնդակոծումը: Բազմիցս ասել եմ` դուք կրակի հետ եք խաղում», - հայտարարել է Գրոսին։
ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով` Զապորոժիեի ատոմակայանում ավերվել է մի քանի շենք, սակայն դրանք դեռևս միջուկային անվտանգությանը չեն սպառնում։ Գործակալության փորձագետները, որոնք այս պահին գտնվում են ատոմակայանի տարածքում հայտնել են, որ պայթյուններ են նկատել անգամ իրենց պատուհաններից։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությանը ՝ կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության գալ և միջուկային անվտանգության գոտի սահմանել ատոմակայանն ու դրա շրջակա տարածքը։
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի կողքին։ Այն թվով ամենաշատ բլոկներ ունեցող և ամենահզոր ատոմակայանն է Եվրոպայում։ Մարտ ամսից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։