https://arm.sputniknews.ru/20221119/zhvoghvovrdagrakan-iravitshaky-barelavel-e-petq-hh-pvokhvarchapeti-mvot-nist-e-eghel-51523783.html
Ժողովրդագրական իրավիճակը բարելավել է պետք. ՀՀ փոխվարչապետի մոտ նիստ է եղել
Ժողովրդագրական իրավիճակը բարելավել է պետք. ՀՀ փոխվարչապետի մոտ նիստ է եղել
Sputnik Արմենիա
Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո... 19.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-19T16:57+0400
2022-11-19T16:57+0400
2022-11-19T17:14+0400
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
ծնելիություն
հայաստան
փոխվարչապետ
նիստ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51522572_0:22:701:416_1920x0_80_0_0_ced23f3a3ae9a8491340d5589fe21dbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Օրակարգում եղել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումը։Կարևորելով Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություն ունենալու անհրաժեշտւթյունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված փաստահենք քաղաքականությունների մշակմանը միտված աշխատանքների իրականացումը: Մաթևոսյանը հատկապես ընդգծել է ռազմավարության մշակման ներառական և մասնակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունը:90–ականներից հետո բնակչությունը նվազել է 500 հազարով. ՀՀ–ում ժողովրդագրական ճգնաժա՞մ էԱշխատանքների ամփոփումից հետո ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։Ռազմավարությունը մշակում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտայնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը:Հայաստանի ժողովրդագրական պատկերը` թվերով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51522572_27:0:650:467_1920x0_80_0_0_1751340aa1d040faeb490a66b43ad8a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), ծնելիություն, հայաստան, փոխվարչապետ, նիստ, հհ կառավարություն
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), ծնելիություն, հայաստան, փոխվարչապետ, նիստ, հհ կառավարություն
Ժողովրդագրական իրավիճակը բարելավել է պետք. ՀՀ փոխվարչապետի մոտ նիստ է եղել
16:57 19.11.2022 (Թարմացված է: 17:14 19.11.2022) Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Օրակարգում եղել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումը։
Կարևորելով Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություն ունենալու անհրաժեշտւթյունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված փաստահենք քաղաքականությունների մշակմանը միտված աշխատանքների իրականացումը:
Մաթևոսյանը հատկապես ընդգծել է ռազմավարության մշակման ներառական և մասնակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունը:
Աշխատանքների ամփոփումից հետո ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։
Ռազմավարությունը մշակում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:
Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտայնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը: