https://arm.sputniknews.ru/20221119/iranum-ihpk-hetakhuzutjan-spaji-en-spanel-51516655.html
Իրանում սպանել են ԻՀՊԿ հետախուզության սպայի
Իրանում սպանել են ԻՀՊԿ հետախուզության սպայի
Sputnik Արմենիա
Սպանությամ մեջ կասկածվողներին արդեն ձերբակալել են։ 19.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-19T13:20+0400
2022-11-19T13:20+0400
2022-11-19T13:45+0400
իրանի իսլամական հանրապետություն
սպանություն
գեներալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50986705_0:0:1601:901_1920x0_80_0_0_e1ed9f3ac055e0aadb6c5d4bc17e593f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական զինված ուժերի էլիտար զորամասեր) հետախուզական ծառայության սպա։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը` հղում անելով տեղի պաշտոնյային։22-ամյա աղջկա մահը Իրանում բողոքի ակցիաների պատճառ է դարձելՔերմանշահ քաղաքից (Իրանի արևմուտքում համանուն նահանգի վարչական կենտրոն) մոտ 60 կմ դեպի արևելք գտնվող Սախնե քաղաքի վարչակազմի ղեկավարի խոսքով` մի քանի ցուցարարներ ուրբաթ երեկոյան հարձակվել են ուժային կառույցների ներկայացուցիչների վրա:Արդյունքում ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայության սպա է սպանվել։ Նշվում է, որ իրավապահ ուժերի աշխատակիցները ձերբակալել են հարձակվողներին։Իրանում սպանվել է ԻՀՊԿ գեներալի որդինՆշենք, որ Իրանում փողոցային բողոքի ցույցերը չեն հանդարտվում արդեն երկու ամիս։ Այդ ընթացքում երկրի մի շարք շրջաններում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ, որոնց զոհ են դարձել ինչպես իրանցի ուժայինները, այնպես էլ խաղաղ բնակիչները։Նոյեմբերի 16–ին Խուզեստան նահանգի Իզե քաղաքի շուկայում իրականացված այդպիսի հարձակումներից մեկի հետևանքով յոթ մարդ է զոհվել:
իրանի իսլամական հանրապետություն
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50986705_0:0:1347:1010_1920x0_80_0_0_a2242ca04638c92b09e01bcf1271a884.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սպանություն, գեներալ
իրանի իսլամական հանրապետություն, սպանություն, գեներալ
Իրանում սպանել են ԻՀՊԿ հետախուզության սպայի
13:20 19.11.2022 (Թարմացված է: 13:45 19.11.2022) Սպանությամ մեջ կասկածվողներին արդեն ձերբակալել են։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական զինված ուժերի էլիտար զորամասեր) հետախուզական ծառայության սպա։ Այս մասին հայտնել է իրանական
IRNA գործակալությունը` հղում անելով տեղի պաշտոնյային։
Քերմանշահ քաղաքից (Իրանի արևմուտքում համանուն նահանգի վարչական կենտրոն) մոտ 60 կմ դեպի արևելք գտնվող Սախնե քաղաքի վարչակազմի ղեկավարի խոսքով` մի քանի ցուցարարներ ուրբաթ երեկոյան հարձակվել են ուժային կառույցների ներկայացուցիչների վրա:
Արդյունքում ԻՀՊԿ-ի հետախուզական ծառայության սպա է սպանվել։ Նշվում է, որ իրավապահ ուժերի աշխատակիցները ձերբակալել են հարձակվողներին։
Նշենք, որ Իրանում փողոցային բողոքի ցույցերը չեն հանդարտվում արդեն երկու ամիս։ Այդ ընթացքում երկրի մի շարք շրջաններում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ, որոնց զոհ են դարձել ինչպես իրանցի ուժայինները, այնպես էլ խաղաղ բնակիչները։
Նոյեմբերի 16–ին Խուզեստան նահանգի Իզե քաղաքի շուկայում իրականացված այդպիսի հարձակումներից մեկի հետևանքով յոթ մարդ է զոհվել: