https://arm.sputniknews.ru/20221119/hrazdanum-32amja-tghamardy-mi-gisherum-erku-khanut-e-talanel-51519138.html
Հրազդանում 32–ամյա տղամարդը մի գիշերում երկու խանութ է թալանել
Հրազդանում 32–ամյա տղամարդը մի գիշերում երկու խանութ է թալանել
Sputnik Արմենիա
Տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել քննչական մարմնին։ 19.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-19T16:18+0400
2022-11-19T16:18+0400
2022-11-19T16:18+0400
տեսանյութեր
տեսանյութ
գողություն
հրազդան
խանութ
բանջարեղեն
հհ ոստիկանություն
վարսավիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51518977_0:0:1280:720_1920x0_80_0_0_8f1f029c2893b80cf9478258e2b1b0b2.jpg
32–ամյա տղամարդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գիշերով երկու խանութից գողություն է կատարել։ Ոստիկանները բացահայտել են հանցագործությունն ու ձերբակալել նրան, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Մասնավորապես`նոյեմբերի 11–ին , ժամը 9.45–ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել է ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն է կատարվել։ Ոստիկաններին հաղորդում է տվել տարածքը վարձակալած անձը։Նույն օրը`ժամը 15.55–ին, ստացվում է նմանատիպ այլ ահազանգ։ Միկրոշրջան թաղամասում գործող գեղեցկության սրահի տերը ոստիկաններին հաղորդում է, որ գիշերը վնասել են մուտքի դռան փականը, գողացել մազ կտրելու սարքեր, սանրեր, մկրատներ, վարսահարդարիչ և հեռուստացույց։Վնասի չափը կազմել է մոտ 300.000 դրամ։Ընտանեկան բռնություն, գողություն, խարդախություն. ինչ է կատարվել ՀՀ–ում հանգստյան օրերինՆախաձեռնել է քրեական վարույթ։ Ոստիկանները պարզել են, որ գողությունները կատարել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչ, 32–ամյա մի տղամարդ։Նա հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել քննչական մարմնին։Գողոնը հայտնաբերվել է , նախաքննությամբ դեպքի մանրամասները պարզվում են։
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51518977_160:0:1120:720_1920x0_80_0_0_38426bd431e6ae22c43ed3e9e778e986.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, գողություն, հրազդան, խանութ, բանջարեղեն, հհ ոստիկանություն, վարսավիր, видео
տեսանյութեր, տեսանյութ, գողություն, հրազդան, խանութ, բանջարեղեն, հհ ոստիկանություն, վարսավիր, видео
Հրազդանում 32–ամյա տղամարդը մի գիշերում երկու խանութ է թալանել
Տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել քննչական մարմնին։
32–ամյա տղամարդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գիշերով երկու խանութից գողություն է կատարել։ Ոստիկանները բացահայտել են հանցագործությունն ու ձերբակալել նրան, հայտնում է
ոստիկանության մամուլի ծառայությունը։Մասնավորապես`նոյեմբերի 11–ին , ժամը 9.45–ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել է ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն է կատարվել։ Ոստիկաններին հաղորդում է տվել տարածքը վարձակալած անձը։
«Գիշերը շենքի առաջին հարկում գտնվող միրգ–բանջարեղենի խանութի դուռը բացել էին և գողացել փող ու այլ իրեր»,–ասվում է ոստիկանության տարածած տեսանյութում։
Նույն օրը`ժամը 15.55–ին, ստացվում է նմանատիպ այլ ահազանգ։ Միկրոշրջան թաղամասում գործող գեղեցկության սրահի տերը ոստիկաններին հաղորդում է, որ գիշերը վնասել են մուտքի դռան փականը, գողացել մազ կտրելու սարքեր, սանրեր, մկրատներ, վարսահարդարիչ և հեռուստացույց։
Վնասի չափը կազմել է մոտ 300.000 դրամ։
Նախաձեռնել է քրեական վարույթ։ Ոստիկանները պարզել են, որ գողությունները կատարել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչ, 32–ամյա մի տղամարդ։
Նա հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել քննչական մարմնին։
Գողոնը հայտնաբերվել է , նախաքննությամբ դեպքի մանրամասները պարզվում են։