https://arm.sputniknews.ru/20221119/hh-varchapety-jerba-qaghaqum-handipum-e-unecel-kanadaji-varchapeti-het-51526113.html
ՀՀ վարչապետը Ջերբա քաղաքում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետի հետ
ՀՀ վարչապետը Ջերբա քաղաքում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետի հետ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ 19.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-19T18:07+0400
2022-11-19T18:07+0400
2022-11-19T18:31+0400
նիկոլ փաշինյան
ջասթին թրյուդո
կանադա
հայաստան
վարչապետ
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51526320_0:0:1601:901_1920x0_80_0_0_660b5b5afe336bd309bfe878e91ebc9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:Հավելենք, որ Փաշինյանը տիկնոձջ հետ այսօր է մեկնել Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին։Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը կրկին հանդիպել են, այս անգամ` ՋերբայումՀիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ նախորդ անգամ հանդիպել էր 2018 թվականին Հայաստանում։ Փաշինյանը պատմական էր որակել Կանադայի վարչապետի այցը Հայաստան։ Այս տարիների ընթացքում նրանք պարբերաբար հեռախոսազրույցներ են ունեցել։
https://arm.sputniknews.ru/20221119/nikvol-pashinjany-tiknvoj-tunisum-e-tesanjut-51510493.html
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51526320_57:0:1478:1066_1920x0_80_0_0_d8b550d8bbff00d60328c9c425173078.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ջասթին թրյուդո, կանադա, հայաստան, վարչապետ, հանդիպում
նիկոլ փաշինյան, ջասթին թրյուդո, կանադա, հայաստան, վարչապետ, հանդիպում
ՀՀ վարչապետը Ջերբա քաղաքում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետի հետ
18:07 19.11.2022 (Թարմացված է: 18:31 19.11.2022) Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
«Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու` կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Հավելենք, որ Փաշինյանը տիկնոձջ հետ այսօր է մեկնել Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ նախորդ անգամ հանդիպել էր 2018 թվականին Հայաստանում։
Փաշինյանը պատմական էր որակել Կանադայի վարչապետի այցը Հայաստան։ Այս տարիների ընթացքում նրանք պարբերաբար հեռախոսազրույցներ են ունեցել։