https://arm.sputniknews.ru/20221119/erevanum-anckacvec-ashkhatanqi-khvoshvoragujn-tvonavatshary-jobhub-y-51530056.html
Երևանում անցկացվեց աշխատանքի խոշորագույն տոնավաճառը` JobHub-ը
Երևանում անցկացվեց աշխատանքի խոշորագույն տոնավաճառը` JobHub-ը
Sputnik Արմենիա
Հայաստանի շուրջ 30 գործատու ընկերություններ ներկայացնում են ավելի քան 400 թափուր աշխատատեղ ՏՏ ոլորտում և ոչ միայն: 19.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-19T18:48+0400
2022-11-19T18:48+0400
2022-11-19T19:42+0400
աշխատանք
ցուցահանդես
երևան
ռելոկանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51530328_0:0:1600:901_1920x0_80_0_0_5ba2711045726deef198424dd4a80faf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանում այսօր անցկացվեց աշխատանքի խոշորագույն JobHub ցուցահանդեսը, որը կազմակերպել են Armenian Code Academy-ն և Move to Armenia-ն։Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Armenian Code Academy-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը, սա աշխատանքի արդեն թվով երրորդ տոնավաճառն է։Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 30 ընկերություն, մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, սակայն ներկայացված են նաև բանկային հատվածը և մեկ ավիաընկերություն։Միաժամանակ, Անահիտի խոսքով, ժամը 14:00-ի դրությամբ միջոցառմանն այցելել էր շուրջ 1900 դիմորդ: Մասնակիցների մոտ 30%-ը տեղացիներ են, մյուսները` ռելոկանտներ: Ինչ վերաբերում է կազմակերպություններին, ապա դրանք բոլորը տեղական են, ընդ որում` նրանցից 7-8-ը վերջերս են տեղափոխվել Հայաստան։Առաջին ցուցահանդեսից հետո կազմակերպիչները հասկացան, որ անհրաժեշտ է գործատուներին կապել աշխատանք փնտրողների հետ։«Մենք ցանկանում էինք, որ ռելոկանտները Հայաստանին որպես տարանցիկ գոտու չնայեն։ Բանն այն է, որ երկրի շատ ընկերություններ մասնագետների կարիք ունեին, ոմանք տարիներով էին փնտրում նրանց»,-հավելեց Անահիտը։Աշխատանքի երկրորդ տոնավաճառը կազմակերպվել էր մայիսին, իսկ այսօրվանը պայմանավորված էր ռելոկացիայի երրորդ ալիքով։Ավելի քան 300 աշխատատեղ` ուսանողների համար. կայացավ աշխատանքի տոնավաճառըArmenian Code Academy-ի գործադիր տնօրենի խոսքով` յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո հարցում է անցկացվում գործատուների շրջանում` դրա արդյունավետությունը որոշելու համար։«Այս առումով կարելի է ասել, որ էքսպոն բավականին արդյունավետ է։ Օրինակ` ընկերություններից մեկը դեռ առաջին ցուցահանդեսի ժամանակ կարողացավ թափուր տեղերի համար երեք մասնագետ գտնել։ ՏՏ ոլորտի համար դա շատ լավ ցուցանիշ է»,-նշեց նա։Բացի այդ, գործարկվել է առցանց jobhub.am առցանց հարթակը` ռելոկանտներին ընկերությունների հետ կապելու համար:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51530328_179:0:1600:1066_1920x0_80_0_0_95b45e99fe27f36e61c5ebaef6e016ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք, ցուցահանդես, երևան, ռելոկանտ
աշխատանք, ցուցահանդես, երևան, ռելոկանտ
Երևանում անցկացվեց աշխատանքի խոշորագույն տոնավաճառը` JobHub-ը
18:48 19.11.2022 (Թարմացված է: 19:42 19.11.2022) Հայաստանի շուրջ 30 գործատու ընկերություններ ներկայացնում են ավելի քան 400 թափուր աշխատատեղ ՏՏ ոլորտում և ոչ միայն:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանում այսօր անցկացվեց աշխատանքի խոշորագույն JobHub ցուցահանդեսը, որը կազմակերպել են Armenian Code Academy-ն և Move to Armenia-ն։
Ինչպես
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Armenian Code Academy-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը, սա աշխատանքի արդեն թվով երրորդ տոնավաճառն է։
Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 30 ընկերություն, մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, սակայն ներկայացված են նաև բանկային հատվածը և մեկ ավիաընկերություն։
Միաժամանակ, Անահիտի խոսքով, ժամը 14:00-ի դրությամբ միջոցառմանն այցելել էր շուրջ 1900 դիմորդ: Մասնակիցների մոտ 30%-ը տեղացիներ են, մյուսները` ռելոկանտներ: Ինչ վերաբերում է կազմակերպություններին, ապա դրանք բոլորը տեղական են, ընդ որում` նրանցից 7-8-ը վերջերս են տեղափոխվել Հայաստան։
«Ամեն ինչ սկսվեց Հայաստան ռուսների ռելոկացիայի առաջին ալիքից, երբ մեր երկիր ժամանեցին մեծ թվով tech մասնագետներ։ Առաջին ցուցահանդեսը մենք կազմակերպեցինք արդեն մարտին։ Այն ավելի շատ տեղեկատվական բնույթ էր կրում, որպեսզի ռելոկանտները ծանոթանան հայկական tech ոլորտին, ինչպես նաև իմանան, թե ինչպես կարելի է ընկերություն գրանցել, հաշիվ բացել բանկում և այլն»,-պատմեց նա։
Առաջին ցուցահանդեսից հետո կազմակերպիչները հասկացան, որ անհրաժեշտ է գործատուներին կապել աշխատանք փնտրողների հետ։
«Մենք ցանկանում էինք, որ ռելոկանտները Հայաստանին որպես տարանցիկ գոտու չնայեն։ Բանն այն է, որ երկրի շատ ընկերություններ մասնագետների կարիք ունեին, ոմանք տարիներով էին փնտրում նրանց»,-հավելեց Անահիտը։
Աշխատանքի երկրորդ տոնավաճառը կազմակերպվել էր մայիսին, իսկ այսօրվանը պայմանավորված էր ռելոկացիայի երրորդ ալիքով։
Armenian Code Academy-ի գործադիր տնօրենի խոսքով` յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո հարցում է անցկացվում գործատուների շրջանում` դրա արդյունավետությունը որոշելու համար։
«Այս առումով կարելի է ասել, որ էքսպոն բավականին արդյունավետ է։ Օրինակ` ընկերություններից մեկը դեռ առաջին ցուցահանդեսի ժամանակ կարողացավ թափուր տեղերի համար երեք մասնագետ գտնել։ ՏՏ ոլորտի համար դա շատ լավ ցուցանիշ է»,-նշեց նա։
Բացի այդ, գործարկվել է առցանց jobhub.am առցանց հարթակը` ռելոկանտներին ընկերությունների հետ կապելու համար: