https://arm.sputniknews.ru/20221118/varkajin-hamadzajnagrer-en-stvoragrvel-hhi-zfgi-ev-asiakan-zargacman-banki-mijev-51461733.html
Վարկային համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ–ի, ԶՖԳ–ի և Ասիական զարգացման բանկի միջև
Վարկային համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ–ի, ԶՖԳ–ի և Ասիական զարգացման բանկի միջև
Sputnik Արմենիա
Վարկային համաձայնագրերից յուրաքանչյուը 100 մլն եվրո արժողություն ունի։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T13:00+0400
2022-11-18T13:00+0400
2022-11-18T13:05+0400
ասիական զարգացման բանկ (ազբ)
հայաստան
համաձայնագիր
վարկ
հհ ֆինանսների նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51461155_0:74:800:524_1920x0_80_0_0_93c8756f58b6e8ea04e74b8364b427d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են վարկային համաձայնագրեր ՀՀ–ի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքվել է վարկային համաձայնագիր՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով), նույնքան էլ կազմել է ՀՀ–ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը:Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և ԶՖԳ պատվիրակության անդամներինԱսիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51461155_91:0:800:532_1920x0_80_0_0_701c0175380dcae93c1f00ca9114405c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ասիական զարգացման բանկ (ազբ), հայաստան, համաձայնագիր, վարկ, հհ ֆինանսների նախարարություն
ասիական զարգացման բանկ (ազբ), հայաստան, համաձայնագիր, վարկ, հհ ֆինանսների նախարարություն
Վարկային համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ–ի, ԶՖԳ–ի և Ասիական զարգացման բանկի միջև
13:00 18.11.2022 (Թարմացված է: 13:05 18.11.2022) Վարկային համաձայնագրերից յուրաքանչյուը 100 մլն եվրո արժողություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են վարկային համաձայնագրեր ՀՀ–ի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքվել է վարկային համաձայնագիր՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով), նույնքան էլ կազմել է ՀՀ–ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը:
Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:
Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։