https://arm.sputniknews.ru/20221118/starmusy-erkaratev-azdecutjun-e-unenalu-mer-gitutjan-ev-mshakujti-vra-harutjunjan-51464503.html
«Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու մեր գիտության և մշակույթի վրա. Հարությունյան
«Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու մեր գիտության և մշակույթի վրա. Հարությունյան
Sputnik Արմենիա
«Սթարմուսի» շնորհիվ մեր գիտնականների մեծամասնությունը կապեր են հաստատել մի շարք գիտական կենտրոնների, համալսարանների հետ։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T13:17+0400
2022-11-18T13:17+0400
2022-11-18T13:26+0400
սթարմուս
փառատոն
հայաստան
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51459629_0:0:1501:844_1920x0_80_0_0_4b260579735cc325995a314d7fb9a49c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Սթարմուսը» մեծ ազդեցություն ունեցով ինչպես ուսանողության, այնպես էլ դասախոսության վրա։ Ամփոփելով գիտության և արվեստի փառատոնը` այս մասին հայտնեց «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։Նշենք, որ փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ամփոփիչ ասուլիսը հետաձգվել էր` պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ։Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, թե մեկ տասնյակից ավել բուհեր են ներգրավված եղել փառատոնի կազմակերպմանը, իսկ «Սթարմուս» ճամբարը շուրջ 80 000 այցելու է ունեցել, որոնց մեծ մասը դպրոցականներ են եղել։Starmus-ը լավագույն վկայությունն է նրա, որ գիտությունը նաև շահավետ է. ՀՀ նախագահ«Մենք աշակերտներին ներկայացրել ենք գիտության վերջին շրջանի առաջնահերթությունները։ Նրանք շատ ոգևորված են, և նման միջոցառումներն այդ տեսանկյունից շատ կարևոր են։ Վստահ եմ, որ «Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու գիտության և մշակույթի ոլորտի վրա։ Մեր առջև դրված խնդիրները լուծել ենք»,–ասաց Հարությունյանը։Նա հավելեց, որ վերջին տարիներին կառավարությունը մոտ 150 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, ավելացել է գիտական սարքավորումների գնման համար տրամադրված գումարները։ Նրա խոսքով` Հայաստանը մեծ պոտենցիալ ունի նոր սերնդին գիտության ոլորտ բերելու։ Նա նշեց նաև, որ, իհարկե, շատ ոգևորված են «Սթարմուսով», սակայն դրանով չեն սահմանափակվի։Հիշեցնենք, որ փառատոնը կրում էր «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Տիեզերական մթնոլորտ և 4000-ամյա վիշապաքար. Starmus-ը Գյումրիում է«Սթարմուս» աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։Փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51459629_56:0:1389:1000_1920x0_80_0_0_5333a186912bc541ff099c1cb5d070d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սթարմուս, փառատոն, հայաստան, արայիկ հարությունյան
սթարմուս, փառատոն, հայաստան, արայիկ հարությունյան
«Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու մեր գիտության և մշակույթի վրա. Հարությունյան
13:17 18.11.2022 (Թարմացված է: 13:26 18.11.2022) «Սթարմուսի» շնորհիվ մեր գիտնականների մեծամասնությունը կապեր են հաստատել մի շարք գիտական կենտրոնների, համալսարանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Սթարմուսը» մեծ ազդեցություն ունեցով ինչպես ուսանողության, այնպես էլ դասախոսության վրա։ Ամփոփելով գիտության և արվեստի փառատոնը` այս մասին հայտնեց «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։
Նշենք, որ փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ամփոփիչ ասուլիսը հետաձգվել էր` պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ-ի
սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
«Փառատոնը բավական հաջող անցավ, և երբ ասում են` բախտավոր աստղի տակ ծնված, երևի հենց «Սթարմուսի» մասին է։ Մեր գիտնականների մեծամասնությունը կապեր ունեցան մի շարք գիտական կենտրոնների, համալսարանների հետ։ Օրերս զրուցում էի հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանի հետ, որն ասաց` որոշ դպրոցների հետ կապի մեջ է, ինչ-որ ծրագրեր է սկսում։ Չնայած այս ամենին, մեր նպատակն ուսանողներին ոգեշնչելն էր»,–ասաց Իսրայելյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, թե մեկ տասնյակից ավել բուհեր են ներգրավված եղել փառատոնի կազմակերպմանը, իսկ «Սթարմուս» ճամբարը շուրջ 80 000 այցելու է ունեցել, որոնց մեծ մասը դպրոցականներ են եղել։
«Մենք աշակերտներին ներկայացրել ենք գիտության վերջին շրջանի առաջնահերթությունները։ Նրանք շատ ոգևորված են, և նման միջոցառումներն այդ տեսանկյունից շատ կարևոր են։ Վստահ եմ, որ «Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու գիտության և մշակույթի ոլորտի վրա։ Մեր առջև դրված խնդիրները լուծել ենք»,–ասաց Հարությունյանը։
Նա հավելեց, որ վերջին տարիներին կառավարությունը մոտ 150 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, ավելացել է գիտական սարքավորումների գնման համար տրամադրված գումարները։ Նրա խոսքով` Հայաստանը մեծ պոտենցիալ ունի նոր սերնդին գիտության ոլորտ բերելու։ Նա նշեց նաև, որ, իհարկե, շատ ոգևորված են «Սթարմուսով», սակայն դրանով չեն սահմանափակվի։
Հիշեցնենք, որ փառատոնը կրում էր «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
«Սթարմուս» աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
Փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։