https://arm.sputniknews.ru/20221118/shiraki-marzum-meqenan-ynkel-e-dzvoraky-tuzhatsneric-3-y-erekhaner-en-51451804.html
Շիրակի մարզում մեքենան ընկել է ձորակը. տուժածներից 3-ը երեխաներ են
Շիրակի մարզում մեքենան ընկել է ձորակը. տուժածներից 3-ը երեխաներ են
Sputnik Արմենիա
Երեխաներին տեղափոխել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», մեծահասակներին` Գյումրու ԲԿ։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T09:16+0400
2022-11-18T09:16+0400
2022-11-18T09:32+0400
հայաստան
վթար
երեխա
տուժածներ
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51451650_0:32:599:369_1920x0_80_0_0_f78713eeaf5d754b4281223e3f488a1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում` Ջրաձոր գյուղի մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տուժածներից երեքը երեխաներ են` 9, 7 և 3 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է նոյեմբերի 17-ին` ժամը 22:47-ին։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:Մեքենաներում առկա SOS կոճակը 2023 թվականից կսկսի Հայաստանում գործել. Սանոսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51451650_33:0:566:400_1920x0_80_0_0_40bc3e5e1f1e1fd7c5a2208f5ba28b13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, երեխա, տուժածներ, փրկարար
հայաստան, վթար, երեխա, տուժածներ, փրկարար
Շիրակի մարզում մեքենան ընկել է ձորակը. տուժածներից 3-ը երեխաներ են
09:16 18.11.2022 (Թարմացված է: 09:32 18.11.2022) Երեխաներին տեղափոխել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», մեծահասակներին` Գյումրու ԲԿ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում` Ջրաձոր գյուղի մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տուժածներից երեքը երեխաներ են` 9, 7 և 3 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է նոյեմբերի 17-ին` ժամը 22:47-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ա. Ս.-ն ( ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1956 թ.) և Ա. Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ե. Ս.-ն (ծնված 2013 թ.), Ռ. Ս.-ն ( ծնված 2015 թ.), Հ. Ս.-ն ( ծնված 2019 թ.) «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: