00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Իշխանությունները դեռ սպառիչ պատասխան չեն տվել Մայր տաճարի օծման արարողությանը մասնակցելու առնչությամբ․Արշակ սրբազան
17:07
8 ր
Կամո Ունանյան
Կանգ կառնեմ միայն այն ժամանակ, երբ հնարավոր չլինի էլ տեղաշարժվել․Ունանյան
17:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանա լճում` ավելի անվտանգ. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն

Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Բաժանորդագրվել
Ջրային պարեկները վերապատրաստվելու են և դրա շնորհիվ ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սևանա լճում հանգիստն ավելի անվտանգ կազմակերպելու համար ՀՀ ոստիկանությունը ջրային պարեկային ծառայություն կստեղծի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ են ընտրվելու, որոնք վերապատրաստվելու են, ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:
Արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ապագա պարեկներին ներկայացրել են ջրային պարեկ դառնալու կարգն ու նրանց գործառույթները։

«Ներկայում քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը, մշակվել է համապատասխան հայեցակարգ: Ջրային պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն»,- նշեց Արփինե Սարգսյանը:

Ըստ ծրագրի՝ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում կգործեն ջրային պարեկների խմբեր:
Ինչպես է փոխվել Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 2 տարում
«Ծառայությունն իր մեջ ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու և սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ»,-նշեց ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
Այսպիսով`սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:
Հավելենք, որ ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության, ոստիկանության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՄԱԿ-ի գործընկերների հետ։
Սխալները պետք է ուղղվեն. Սևանա լճում սիգի որսի համակարգը կամաց-կամաց կփոխվի
Լրահոս
0