https://arm.sputniknews.ru/20221118/rusastan-nermutsvvogh-avtvomeqenaneri-mi-masn-ancnum-e-hajastani-taratsqvov-pvordzaget-51475479.html
Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով․ փորձագետ
Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով․ փորձագետ
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով` հակառուսական պատժամիջոցների ֆոնին Չինաստանը էքսպանսիա է գործում դեպի Ռուսաստանի ավտոմոբիլային շուկա։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T14:59+0400
2022-11-18T14:59+0400
2022-11-18T16:18+0400
ռուսաստան
հայաստան
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51462314_0:0:1600:901_1920x0_80_0_0_80c526703d188ae7a72d90623dd7cead.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։Փորձագետը նշեց, որ «զուգահեռ ներմուծումն» այն երկրներից, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել, որոշակի չափով զսպում է չինական էքսպանսիան։ Այնուամենայնիվ, նույնիսկ «զուգահեռ ներմուծման» պայմաններում Ռուսաստանում չինական ավտոմոբիլային ապրանքանիշների ներկայացվածությունն աճել է մոտ 35-40%-ով:Նրա խոսքով՝ Չինաստանը միակ երկիրն է, որը չի դադարեցրել իր ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում։ Չինական ավտոարտադրողները ոչ միայն չեն հեռացել Ռուսաստանից, այլև ակտիվորեն գնում են հակառուսական պատժամիջոցների ֆոնին կանգ առած եվրոպական և ճապոնական մեքենաների արտադրության գործարանները, ինչպես նաև նոր ձեռնարկություններ են բացում։Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում էՓորձագետը նշեց, որ Ռուսաստանում գնորդները որակի վերաբերյալ որոշակի կասկածներ ունեն, սակայն մեծ հաշվով չինական մեքենաները դեռ այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ընդգծեց, որ չինական ավտոարտադրողները զգալիորեն բարելավել են որակը։ Փորձագետի խոսքով` դրանք այլևս այն «փխրուն» մեքենաները չեն, որոնք դեռ 10 տարի առաջ էին արտադրվում։Պետրոսյանի կարծիքով՝ 2023 թվականին էական փոփոխություններ չեն սպասվում, Չինաստանը կշարունակի նվաճել ռուսական ավտոմոբիլային շուկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51462314_26:0:1450:1068_1920x0_80_0_0_ff064adc68b42874bdb8679d4fbdd327.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ավտոմեքենա
ռուսաստան, հայաստան, ավտոմեքենա
Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով․ փորձագետ
14:59 18.11.2022 (Թարմացված է: 16:18 18.11.2022) Փորձագետի խոսքով` հակառուսական պատժամիջոցների ֆոնին Չինաստանը էքսպանսիա է գործում դեպի Ռուսաստանի ավտոմոբիլային շուկա։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Փորձագետը նշեց, որ «զուգահեռ ներմուծումն» այն երկրներից, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել, որոշակի չափով զսպում է չինական էքսպանսիան։ Այնուամենայնիվ, նույնիսկ «զուգահեռ ներմուծման» պայմաններում Ռուսաստանում չինական ավտոմոբիլային ապրանքանիշների ներկայացվածությունն աճել է մոտ 35-40%-ով:
Նրա խոսքով՝ Չինաստանը միակ երկիրն է, որը չի դադարեցրել իր ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում։ Չինական ավտոարտադրողները ոչ միայն չեն հեռացել Ռուսաստանից, այլև ակտիվորեն գնում են հակառուսական պատժամիջոցների ֆոնին կանգ առած եվրոպական և ճապոնական մեքենաների արտադրության գործարանները, ինչպես նաև նոր ձեռնարկություններ են բացում։
Փորձագետը նշեց, որ Ռուսաստանում գնորդները որակի վերաբերյալ որոշակի կասկածներ ունեն, սակայն մեծ հաշվով չինական մեքենաները դեռ այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ընդգծեց, որ չինական ավտոարտադրողները զգալիորեն բարելավել են որակը։ Փորձագետի խոսքով` դրանք այլևս այն «փխրուն» մեքենաները չեն, որոնք դեռ 10 տարի առաջ էին արտադրվում։
Պետրոսյանի կարծիքով՝ 2023 թվականին էական փոփոխություններ չեն սպասվում, Չինաստանը կշարունակի նվաճել ռուսական ավտոմոբիլային շուկան։