https://arm.sputniknews.ru/20221118/pvoti-kvovkas-lastanavy-kgvortsarkvi-arajikajum-hh-ekvonvomikaji-pvokhnakharar-51462963.html
Փոթի-Կովկաս լաստանավը կգործարկվի առաջիկայում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
Փոթի-Կովկաս լաստանավը կգործարկվի առաջիկայում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
Sputnik Արմենիա
Լաստանավի հարցից բացի, «Վերին Լարս» անցակետն ընդլայնելու աշխատանքներ են տարվում։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T13:11+0400
2022-11-18T13:11+0400
2022-11-18T13:12+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
փոթի
լաստանավ
https://cdn.am.sputniknews.ru/img/656/84/6568422_0:0:2500:1407_1920x0_80_0_0_d87c052f66073d1ceeda3416601f0b48.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Վրաստան-Ռուսաստան լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի առաջիկայում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն այս հայտարարությունն արեց «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները" միջազգային համաժողովում, որն անցկացվում է Երևանում։Ինչո՞ւ է Հայաստանի համար այդքան կարևոր Փոթիից Կովկաս լաստանավային փոխադրումը«Այժմ միջոցառումներ են անցկացվում մի քանի ուղղություններով։ Առաջինը Վրաստանի տարածքով լաստանավային հաղորդակցության գործարկումն է», - ասաց Իսպիրյանը։Երկրորդ ուղղությունը «Վերին Լարս» անցակետի վերակառուցումն է։ Աշխատանքներ են տարվում սահմանային անցակետն ընդլայնելու ուղղությամբ։Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցությանը, ապա այստեղ, փոխնախարարի խոսքով, բավական լուրջ առաջընթաց է գրանցվել։«Ակնկալում ենք, որ լաստանավը կգործարկվի առաջիկայում»,– ընդգծեց նա։Իսպիրյանի խոսքով` լաստանավի գործարկումը և՛ ժամանակը կկրճատի, և՛ փոխադրումների արժեքը։Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցությունը մինչ օրս չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ:Ղրիմի կամրջի պայթյունից հետո Վերին Լարսում անվտանգային խնդիրներ են առաջացել. Քերոբյան
վրաստանի հանրապետություն
փոթի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/656/84/6568422_624:0:2500:1407_1920x0_80_0_0_8c8729a66caf23e56bb5815544a618bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, փոթի, լաստանավ
հայաստան, վրաստանի հանրապետություն, փոթի, լաստանավ
Փոթի-Կովկաս լաստանավը կգործարկվի առաջիկայում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
13:11 18.11.2022 (Թարմացված է: 13:12 18.11.2022) Լաստանավի հարցից բացի, «Վերին Լարս» անցակետն ընդլայնելու աշխատանքներ են տարվում։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Վրաստան-Ռուսաստան լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի առաջիկայում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն այս հայտարարությունն արեց «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները" միջազգային համաժողովում, որն անցկացվում է Երևանում։
«Այժմ միջոցառումներ են անցկացվում մի քանի ուղղություններով։ Առաջինը Վրաստանի տարածքով լաստանավային հաղորդակցության գործարկումն է», - ասաց Իսպիրյանը։
Երկրորդ ուղղությունը «Վերին Լարս» անցակետի վերակառուցումն է։ Աշխատանքներ են տարվում սահմանային անցակետն ընդլայնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցությանը, ապա այստեղ, փոխնախարարի խոսքով, բավական լուրջ առաջընթաց է գրանցվել։
«Ակնկալում ենք, որ լաստանավը կգործարկվի առաջիկայում»,– ընդգծեց նա։
Իսպիրյանի խոսքով` լաստանավի գործարկումը և՛ ժամանակը կկրճատի, և՛ փոխադրումների արժեքը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
հայտարարել էր, որ Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցությունը մինչ օրս չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ: