00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. Կրեմլ

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում կառուցողական դիրքորոշման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փակ հանդիպումներից ու խորհրդակցություններից բացի, նախագահը նախատեսում է մի քանի միջազգային հեռախոսային խոսակցություններ անցկացնել։ Նախագահ Պուտինն արդեն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Շուտով մենք կհրապարակենք մեր ավանդական հաղորդագրությունն այդ կապակցությամբ: Օրվա երկրորդ կեսին ևս մեկ միջազգային խոսակցություն տեղի կունենա», - ասել է նա։
Թուրքիայի նախագահի գրասենյակն իր հերթին նույնպես հայտնել է Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին։
Նշվում է, որ կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների, Ուկրաինայում տիրող իրավիճակի, պարենային գործարքի երկարաձգման և գազային հանգույցի ստեղծման մասին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ու «հացահատիկի միջանցքի» շուրջ իրավիճակի զարգացումը։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին 120 օրով հացահատիկի արտահանման մասին Ստամբուլյան համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ իր կառուցողական դիրքորոշման համար», - նշված է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Գազային ջեքփոթ». Ռուսաստանի և Թուրքիայի հավակնոտ նախագծում ի՞նչն է վախեցրել Եվրոպային
Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների կարևորությունը։
«Հայտարարելով, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի ձգձգումը կմեծացնի ռիսկերը, և այդ պատճառով անհրաժեշտ է աշխուժացնել դիվանագիտական բանակցությունները, նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում ռուսական և ամերիկյան հետախուզության ղեկավարների միջև շփումները առանցքային դերակատարություն են ունեցել տեղերում անվերահսկելի էսկալացիան կանխելու գործում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գոհունակություն հայտնելով Թուրքիայում բնական գազի կենտրոն ստեղծելու մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկի վերաբերյալ՝ Էրդողանը հայտարարել է, որ թիմերը անհրաժեշտ տեխնիկական, իրավական և առևտրային գնահատականներ կանցկացնեն՝ ընդհանուր նպատակներին շուտափույթ հասնելու համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էին մանրամասն ու արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որի միջոցով, մասնավորապես, ՌԴ-ն կարող էր «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը տեղափոխվել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի միջոցով։
Լրահոս
0