https://arm.sputniknews.ru/20221118/hajkakan-arbanjaky-septemberi-14-in-hajadrbejanakan-sahmanic-kadrer-e-fiqsel-pvokhnakharar-51474930.html
Հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանից կադրեր է ֆիքսել. փոխնախարար
Հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանից կադրեր է ֆիքսել. փոխնախարար
Sputnik Արմենիա
Ավետ Պողոսյանը հայտնեց, որ արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում անվտանգային նկատառումներով մոնիտորինգ... 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T14:51+0400
2022-11-18T14:51+0400
2022-11-18T16:18+0400
արբանյակ
հայաստան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490324_0:300:1196:973_1920x0_80_0_0_94c2daac791d9de16e9280071991e781.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Տիեզերք ուղարկված «ArmSat–1» հայկական արբանյակը սեպտեմբերի 14–ին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ հայ–ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից կադրեր է ֆիքսել։ Այս մասին հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված ասուլիսում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին` արդյոք արբանյակը օգտագործվել է նախապես հայտարարված ռազմական նպատակով, թե ոչ։Միևնույն ժամանակ փոխնախարարը նշեց, որ ՀՀ–ի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ։Հայկական առաջին` ArmSat–1 արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման. նախարար«Արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում անվտանգային նկատառումներով մոնիթորինգ իրականացնելու համար»,–ասաց Պողոսյանը։ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իրենց պլաններում ոչինչ չի փոխվել,և արբանյակը կիրառվելու է նախապես հայտարարված բոլոր ոլորտներում։Նշենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։Հայկական արբանյակի կառավարման կենտրոնը ՀՀ-ում կբացվի մինչև տարեվերջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490324_0:188:1196:1085_1920x0_80_0_0_a7538286323586de52d438b163f49258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արբանյակ, հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
արբանյակ, հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանից կադրեր է ֆիքսել. փոխնախարար
14:51 18.11.2022 (Թարմացված է: 16:18 18.11.2022) Ավետ Պողոսյանը հայտնեց, որ արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում անվտանգային նկատառումներով մոնիտորինգ իրականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Տիեզերք ուղարկված «ArmSat–1» հայկական արբանյակը սեպտեմբերի 14–ին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ հայ–ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից կադրեր է ֆիքսել։ Այս մասին հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված ասուլիսում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին` արդյոք արբանյակը օգտագործվել է նախապես հայտարարված ռազմական նպատակով, թե ոչ։
«Վերջին շրջանում ստացված տեղեկություններով երկրագնդի տարբեր կետերից նկարներ կան ստացված, այդ թվում Հայաստանի արևելյան սահմանագծից ևս պատկեր կա սեպտեմբերի 14–ին արված։ Դուք ստացաք ձեր հարցի պատասխանը»,–ասաց Պողոսյանը։
Միևնույն ժամանակ փոխնախարարը նշեց, որ ՀՀ–ի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ։
«Արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում անվտանգային նկատառումներով մոնիթորինգ իրականացնելու համար»,–ասաց Պողոսյանը։
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իրենց պլաններում ոչինչ չի փոխվել,և արբանյակը կիրառվելու է նախապես հայտարարված բոլոր ոլորտներում։
«Մենք տրամադրում ենք գործիք, որը մեր գործընկերները կարող են օգտագործել։ Ինչպես նշվեց` արդեն որոշակի տվյալներ, նկարներ ստանում ենք, և ամեն մեկն իր կիրառումը կգտնի»,–ասաց նախարար Խաչատրյանը։
Նշենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։