https://arm.sputniknews.ru/20221118/adrbejany-sparnum-e-lgh-bnakchutjany-hhin-taratsqajin-pahanjner-nerkajacnum-mirzvojan-51499221.html
Ադրբեջանը սպառնում է ԼՂ բնակչությանը, ՀՀ–ին` տարածքային պահանջներ ներկայացնում. Միրզոյան
Ադրբեջանը սպառնում է ԼՂ բնակչությանը, ՀՀ–ին` տարածքային պահանջներ ներկայացնում. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին։ 18.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-18T19:32+0400
2022-11-18T19:32+0400
2022-11-18T21:00+0400
արարատ միրզոյան
թունիս
հայաստան
ադրբեջան
ագրեսիա
ֆրանկոֆոնիան հայաստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51494679_0:84:1600:984_1920x0_80_0_0_bf4012e363f657310f90f1bab1442722.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Լարվածությունն այսօր էլ պահպանվում է սահմանին, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի ժամանակ` անդրադառնալով, մասնավորապես, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիային։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Նա վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովմանը։ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին։Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին այս դժվարին ժամանակաշրջանում կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար։«Ֆրանկոֆոնիայի նոր ռազմավարական շրջանակով սահմանվում են առաջնահերթություններ և հավակնություններ, որոնց մենք լիովին հավատարիմ ենք: Մենք նկատում ենք նաև, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից»,– նշել է Միրզոյանը։Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին` ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում հաստատմանը ներկայացված փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ֆրանկոֆոնիայի ռազմավարական շրջանակի նախագծին, ֆրանսերենի մասին հռչակագրին և անդամակցության ընթացակարգին վերաբերող կանոնակարգին։ Նա հայտնել է, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնում Ջերբայի (որտեղ անցկացվում է համաժողովը - խմբ.) հռչակագրի նախագծին։
թունիս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51494679_90:0:1511:1066_1920x0_80_0_0_89fcbe5a3f94d9778caf33bff02156dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, թունիս, հայաստան, ադրբեջան, ագրեսիա, ֆրանկոֆոնիան հայաստանում
արարատ միրզոյան, թունիս, հայաստան, ադրբեջան, ագրեսիա, ֆրանկոֆոնիան հայաստանում
Ադրբեջանը սպառնում է ԼՂ բնակչությանը, ՀՀ–ին` տարածքային պահանջներ ներկայացնում. Միրզոյան
19:32 18.11.2022 (Թարմացված է: 21:00 18.11.2022) ՀՀ արտգործնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Լարվածությունն այսօր էլ պահպանվում է սահմանին, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի ժամանակ` անդրադառնալով, մասնավորապես, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիային։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ արտգործնախարարությունից։ «Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել։ Մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը և պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից»,– ասել է Միրզոյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովմանը։ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին։
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին այս դժվարին ժամանակաշրջանում կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար։
«Ֆրանկոֆոնիայի նոր ռազմավարական շրջանակով սահմանվում են առաջնահերթություններ և հավակնություններ, որոնց մենք լիովին հավատարիմ ենք: Մենք նկատում ենք նաև, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից»,– նշել է Միրզոյանը։
Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին` ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում հաստատմանը ներկայացված փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ֆրանկոֆոնիայի ռազմավարական շրջանակի նախագծին, ֆրանսերենի մասին հռչակագրին և անդամակցության ընթացակարգին վերաբերող կանոնակարգին։ Նա հայտնել է, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնում Ջերբայի (որտեղ անցկացվում է համաժողովը - խմբ.) հռչակագրի նախագծին։