https://arm.sputniknews.ru/20221117/zinvvor-spaji-artvonutjunnervov-hh-pn-barepvokhumneri-drakan-ev-bacasakan-mi-qani-kvoghmery-51419995.html
Զինվոր` սպայի արտոնություններով. ՀՀ ՊՆ բարեփոխումների դրական և բացասական մի քանի կողմերը
Զինվոր` սպայի արտոնություններով. ՀՀ ՊՆ բարեփոխումների դրական և բացասական մի քանի կողմերը
Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական բանակում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T23:54+0400
2022-11-17T23:54+0400
2022-11-17T23:54+0400
ռադիո
բարեփոխում
հայաստան
բանակ
զինվոր
սպա
փորձագետ
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51414615_0:0:1024:576_1920x0_80_0_0_4a9fe3d446a2f2ca5f76240655d20504.jpg
Զինվորներ՝ սպայի արտոնություններով. փորձագետը ՀՀ ՊՆ բարեփոխումների դրական և բացասական կողմերի մասին
Sputnik Արմենիա
Զինվորներ՝ սպայի արտոնություններով. փորձագետը ՀՀ ՊՆ բարեփոխումների դրական և բացասական կողմերի մասին
Զորակոչիկների պայմանագրային ծառայության անցնելու` ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախաձեռնությունը, եթե արդյունավետ իրականացվի, կարող է նպաստել բանակում մի շարք խնդիրների լուծմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, «Հայրենիքի պաշտպան» ծրագրին։Ծրագրի համաձայն` 6 ամիս պարտադիր ծառայությունից հետո զինծառայողները հնարավորություն կունենան անցնել պայմանագրային ծառայության 5 տարի ժամկետով՝ 320-ից 380 հազար դրամ (800-950 դոլար) աշխատավարձով։ Չափը կախված կլինի նրանից՝ պայմանագրային զինծառայողը մարտական հերթապահությո՞ւն է կատարում, թե՞ ոչ։ Արդեն պայմանագրի ժամկետը լրանալուց կամ վաղաժամ զորացրվելուց հետո (առողջական պատճառներով) հնարավորություն կլինի ստանալ 5 մլն դրամ (մոտ $12,5 հազար) գումար։«Զինվորը վեց ամիս ծառայելուց հետո 5 տարի անցնում է պայմանագրային ծառայության, այդ հինգ տարուց հանում ենք մեկուկես տարին, քանի որ նա այսպես թե այնպես պետք է ծառայեր այդ ժամանակահատվածում։ Մնում է երեքուկես տարին։ Բայց այս ընթացքում նա արդեն ծառայում է ոչ թե որպես շարքային ժամկետային զինծառայող։ Նա փաստորեն իրականացնում է սպայական ծառայություն՝ ունենալով սովորական արձակուրդների հնարավորություն, հանգստյան օրեր, բարձր աշխատավարձ, վերջիվերջո»,- նշեց ռազմական փորձագետը։Հակոբյանի կարծիքով` տվյալ ծրագիրը որոշակիորեն կլուծի նաև սպաների խնդիրը։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերջին տարիներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը` բանակային կադրերի գլխավոր դարբնոցը, դիմորդների պակաս է զգում։ Բարեփոխումը մի փոքր կշտկի այս խնդիրը։ Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ՊՆ-ն ձգտեր լրացնել բուհի «գծով» սպաների պակասը։ Զինծառայողների ատեստավորման մասին օրենքը ռիսկեր և անորոշություն է պարունակում. պատգամավորԱյդուհանդերձ, փորձագետը նշում է, որ միայն այս բարեփոխմամբ հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ «Հայրենիքի պաշտպան» ծրագիրն ընդամենը մի տարրն է նման բանակի ստեղծման գործում։«Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ գնահատել, թե ինչպես այդ նորամուծությունները կնպաստեն առաջադրված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ զինծառայողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու նրանց պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը (բարեփոխումը ներառում է նաև զինվորական անձնակազմի ատեստավորում-խմբ.)», - ասաց Հակոբյանը։Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը ենթադրում է երկարատև ու տքնաջան աշխատանք, զինված ուժերի բոլոր շերտերի արդիականացում, ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51414615_119:0:887:576_1920x0_80_0_0_327ccdc1cc2e9ceeb1198941ef931d57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարեփոխում, հայաստան, բանակ, զինվոր, սպա, փորձագետ, պոդկաստ, аудио
բարեփոխում, հայաստան, բանակ, զինվոր, սպա, փորձագետ, պոդկաստ, аудио
Զինվոր` սպայի արտոնություններով. ՀՀ ՊՆ բարեփոխումների դրական և բացասական մի քանի կողմերը
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական բանակում իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Զորակոչիկների պայմանագրային ծառայության անցնելու` ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախաձեռնությունը, եթե արդյունավետ իրականացվի, կարող է նպաստել բանակում մի շարք խնդիրների լուծմանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, «Հայրենիքի պաշտպան» ծրագրին։
Ծրագրի համաձայն` 6 ամիս պարտադիր ծառայությունից հետո զինծառայողները հնարավորություն կունենան անցնել պայմանագրային ծառայության 5 տարի ժամկետով՝ 320-ից 380 հազար դրամ (800-950 դոլար) աշխատավարձով։ Չափը կախված կլինի նրանից՝ պայմանագրային զինծառայողը մարտական հերթապահությո՞ւն է կատարում, թե՞ ոչ։ Արդեն պայմանագրի ժամկետը լրանալուց կամ վաղաժամ զորացրվելուց հետո (առողջական պատճառներով) հնարավորություն կլինի ստանալ 5 մլն դրամ (մոտ $12,5 հազար) գումար։
Ըստ Հակոբյանի՝ զինծառայողների տեսանկյունից օրինագիծը բավականին գրավիչ է։ Իր խոսքը հիմնավորելու համար փորձագետն առաջարկեց մի քանի թվաբանական հաշվարկներ անել։
«Զինվորը վեց ամիս ծառայելուց հետո 5 տարի անցնում է պայմանագրային ծառայության, այդ հինգ տարուց հանում ենք մեկուկես տարին, քանի որ նա այսպես թե այնպես պետք է ծառայեր այդ ժամանակահատվածում։ Մնում է երեքուկես տարին։ Բայց այս ընթացքում նա արդեն ծառայում է ոչ թե որպես շարքային ժամկետային զինծառայող։ Նա փաստորեն իրականացնում է սպայական ծառայություն՝ ունենալով սովորական արձակուրդների հնարավորություն, հանգստյան օրեր, բարձր աշխատավարձ, վերջիվերջո»,- նշեց ռազմական փորձագետը։
Հակոբյանի կարծիքով` տվյալ ծրագիրը որոշակիորեն կլուծի նաև սպաների խնդիրը։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերջին տարիներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը` բանակային կադրերի գլխավոր դարբնոցը, դիմորդների պակաս է զգում։ Բարեփոխումը մի փոքր կշտկի այս խնդիրը։ Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ՊՆ-ն ձգտեր լրացնել բուհի «գծով» սպաների պակասը։
Այդուհանդերձ, փորձագետը նշում է, որ միայն այս բարեփոխմամբ հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ «Հայրենիքի պաշտպան» ծրագիրն ընդամենը մի տարրն է նման բանակի ստեղծման գործում։
«Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ գնահատել, թե ինչպես այդ նորամուծությունները կնպաստեն առաջադրված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ զինծառայողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու նրանց պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը (բարեփոխումը ներառում է նաև զինվորական անձնակազմի ատեստավորում-խմբ.)», - ասաց Հակոբյանը։
Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը ենթադրում է երկարատև ու տքնաջան աշխատանք, զինված ուժերի բոլոր շերտերի արդիականացում, ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում։