https://arm.sputniknews.ru/20221117/vor-mi-depq-lini-bvolvory-kasen-ur-er-karavarutjuny-vtarajin-shenqeri-nvor-tsragir-ka-51407050.html
Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը. վթարային շենքերի նոր ծրագիր կա
Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը. վթարային շենքերի նոր ծրագիր կա
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք նորակառույց շենքում բնակարան ստանան։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T12:39+0400
2022-11-17T12:39+0400
2022-11-17T12:43+0400
հայաստան
վթարային շենք
նիկոլ փաշինյան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48386535_0:0:1600:900_1920x0_80_0_0_3f4a20dcb12c46841600ce7bd3fa0fd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վթարային շենքերի խնդրի լուծման նոր ծրագիր. կառուցապատողները կներգրավվեն գործընթացում և առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն` ընթացքում լուծելով վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հարցերը: Կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Երևանում չորրորդ կարգի 13 վթարային շենք կա։«3-րդ կարգի վթարային շենքերի համար կանցնենք կոմպլեքս լուծմանը` թաղամասային տրամաբանությանը»,– ասաց Ավինյանը։Երևանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը գերակա շահ կճանաչվիՎարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքում։ Վարչապետի խոսքով` 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, ինչը մեծ սպառնալիք է բոլորի համար։Հավելենք, որ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կառուցվեն։Հայաստանի բազմաբնակարան շենքերի 3.2%–ը տեխնիկական անբավարար վիճակում է. Ղուլարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48386535_212:0:1412:900_1920x0_80_0_0_a1df6b8e38424565f298d6610956ae6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթարային շենք, նիկոլ փաշինյան, տիգրան ավինյան
հայաստան, վթարային շենք, նիկոլ փաշինյան, տիգրան ավինյան
Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը. վթարային շենքերի նոր ծրագիր կա
12:39 17.11.2022 (Թարմացված է: 12:43 17.11.2022) Նիկոլ Փաշինյանը հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք նորակառույց շենքում բնակարան ստանան։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վթարային շենքերի խնդրի լուծման նոր ծրագիր. կառուցապատողները կներգրավվեն գործընթացում և առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն` ընթացքում լուծելով վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հարցերը: Կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Երևանում չորրորդ կարգի 13 վթարային շենք կա։
«3-րդ կարգի վթարային շենքերի համար կանցնենք կոմպլեքս լուծմանը` թաղամասային տրամաբանությանը»,– ասաց Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքում։ Վարչապետի խոսքով` 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, ինչը մեծ սպառնալիք է բոլորի համար։
«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը։ Մարդկանց իրավունքները պաշտպանելով` որոշակի հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք։ Այս հարցերը պետք է արագ լուծվեն. մարդկանց ապրելու իրավունքը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,– ասաց նա։
Հավելենք, որ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կառուցվեն։