https://arm.sputniknews.ru/20221117/shabatakan-7-kartsiq-en-pvokhum-peskvovy--kievi-banakcajin-nakhadzernutjunneri-masin-51422476.html
Շաբաթական 7 կարծիք են փոխում. Պեսկովը՝ Կիևի «բանակցային» նախաձեռնությունների մասին
Շաբաթական 7 կարծիք են փոխում. Պեսկովը՝ Կիևի «բանակցային» նախաձեռնությունների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ցանկացած բանակցություն իր հստակ նպատակն ունի։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T16:48+0400
2022-11-17T16:48+0400
2022-11-17T16:50+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:43:1280:763_1920x0_80_0_0_9516e297d4c871ea2a04ceb5e9cbd2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ուկրաինացի գործընկերները շաբաթական 7 կարծիք են փոխում՝ մի օր բանակցում են, մյուս օրը` մերժում կամ հրապարակային բանակցություններ ուզում։«Այնուհետև նրանք ընդունում են օրենք, որն արգելում է բանակցությունները, հետո ասում են, որ բանակցություններ են ուզում, բայց հրապարակային»,- ասել է Պեսկովը։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր` «ազդակներ» կան, որ ՌԴ–ն պատրաստ է բանակցությունների, և հանրային ձևաչափ էր առաջարկել։ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ցանկացած բանակցություն ունի նպատակ։Ուկրաինացի ռազմագերիները պատմել են ՈւԶՈւ–ի շարքում ծառայությունից հրաժարվողների մասին«Մեր նպատակները հայտնի են: Եվ այդ նպատակներին կարելի է հասնել կա՛մ հատուկ ռազմական գործողության, կա՛մ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը բաց է երկուսի համար, և մեր նպատակները հայտնի են: Դրանք ժամանակին մանրամասնորեն ներկայացվել են ուկրաինական կողմի ուշադրությանը, և նրանք լավ գիտեն դրանք»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել էր երկու պատվիրակությունների բանակցողների կողմից։Պեսկովը հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և պետք է հասնել դրա նպատակներին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 266-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:0:1184:888_1920x0_80_0_0_f3a3902e5b936ee409380c7ab240a0e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով
Շաբաթական 7 կարծիք են փոխում. Պեսկովը՝ Կիևի «բանակցային» նախաձեռնությունների մասին
16:48 17.11.2022 (Թարմացված է: 16:50 17.11.2022) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ցանկացած բանակցություն իր հստակ նպատակն ունի։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ուկրաինացի գործընկերները շաբաթական 7 կարծիք են փոխում՝ մի օր բանակցում են, մյուս օրը` մերժում կամ հրապարակային բանակցություններ ուզում։
«Այնուհետև նրանք ընդունում են օրենք, որն արգելում է բանակցությունները, հետո ասում են, որ բանակցություններ են ուզում, բայց հրապարակային»,- ասել է Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր` «ազդակներ» կան, որ ՌԴ–ն պատրաստ է բանակցությունների, և հանրային ձևաչափ էր առաջարկել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ցանկացած բանակցություն ունի նպատակ։
«Մեր նպատակները հայտնի են: Եվ այդ նպատակներին կարելի է հասնել կա՛մ հատուկ ռազմական գործողության, կա՛մ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը բաց է երկուսի համար, և մեր նպատակները հայտնի են: Դրանք ժամանակին մանրամասնորեն ներկայացվել են ուկրաինական կողմի ուշադրությանը, և նրանք լավ գիտեն դրանք»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել էր երկու պատվիրակությունների բանակցողների կողմից։
Պեսկովը հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և պետք է հասնել դրա նպատակներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 266-րդ օրը։