Փաշինյաննն ու ամերիկացի գեներալը ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
20:18 17.11.2022 (Թարմացված է: 20:48 17.11.2022)
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան
Բաժանորդագրվել
Այսուհետ հայ խաղաղապահները կարող են իրենց վարժանքներն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
Միջոցառմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
Նշենք, որ «Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
«Զառ» ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Այսուհետ հայ խաղաղապահները հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելությունների նախապատրաստությունն իրականացնել առավել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:
Վարչապետը շրջել է վերակառուցված ուսումնական մասնաշենքերով, ծանոթացել կատարված աշխատանքներին, նյութատեխնիկական բազային, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների անցկացման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևել նոր մարտավարական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունքին:
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Դանիել Լասիկան ներկա են գտնվել «Զառ» ուսումնական կենտրոնի վերաբացմանը
Հավելենք, որ կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈւ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ:
© Photo : official site of the Prime Minister of RA
«Զառ» ուսումնական կենտրոն

Հիշեցնենք, որ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան երեկ` նոյեմբերի 16–ին է ժամանել Երևան։