https://arm.sputniknews.ru/20221117/pahestazvorajinin-40-akanneri-saghavart-en-tvel-manukjanybanaki-barepvokhumneri-masin-51405136.html
Պահեստազորայինին 40-ականների սաղավարտ են տվել. Մանուկյանը` բանակի բարեփոխումների մասին
Պահեստազորայինին 40-ականների սաղավարտ են տվել. Մանուկյանը` բանակի բարեփոխումների մասին
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, թե ինչու է «Հայաստան» խմբակցությունը որոշել ձեռնպահ մնալ բանակին առնչվող օրինագծերի քվեարկությունից։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T11:56+0400
2022-11-17T11:56+0400
2022-11-17T11:58+0400
բանակ
զինվոր
գեղամ մանուկյան
բարեփոխում
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48322186_0:0:1601:901_1920x0_80_0_0_f96fca5253a233f4fcf29a061350b339.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների հայտարարած բարեփոխումները բանակում առավելապես ձևական բնույթ են կրում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` մեկնաբանելով այն, թե ինչու իրենք ձեռնպահ մնացին բանակին առնչվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած օրինագծերի քվեարկությանը։ Խոսքը զինծառայողների կամավոր ատեստավորման ու ժամկետային զինծառայողների պայմանագրային ծառայության անցնելու համակարգի մասին է։Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ դեռ 2022 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ շուտով կներկայացնի պաշտպանական ռազմավարությունը, փաստաթուղթը պատրաստ է և մնում են միայն առանձին կետեր։ Մանուկյանի խոսքով` անցել է 9 ամիս, մինչ օրս ռազմավարություն չկա, ինչից կարելի է եզրակացնել, որ դրա բացակայությունը ցույց է տալիս, որ այդ բոլոր ծրագրերը կենացային մակարդակում են։Պատգամավորը նաև շեշտեց, որ վերջերս ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, որ եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայիններին հանդերձանքի համար տրամադրել են 1940-ականների սաղավարտներ՝ կարմիր աստղով: Բանակի հրամանատա՞ր, թե՞ քաղաքական գործիչ. ի՞նչ կտան ՀՀ-ում ռազմական բարեփոխումները«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանության նախարարը մեզ համոզեն, որ բանակը բահի ու քլունգի կարիք չունի, միևնույնն է, յուրաքանչյուրը, ով առնչություն է ունեցել առաջնագծի հետ, կարող է վկայել, որ այնտեղ բացակայում են այդ գործիքները»,– նշեց Մանուկյանը։Սեպտեմբերին տված հարցազրույցների մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասել էր, որ բանակին օգնելու մասնավոր նախաձեռնությունների կարիք չկա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48322186_74:0:1497:1067_1920x0_80_0_0_f43a048c45f71b215fffeafc9ba33aa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, զինվոր, գեղամ մանուկյան, բարեփոխում, աժ (ազգային ժողով)
բանակ, զինվոր, գեղամ մանուկյան, բարեփոխում, աժ (ազգային ժողով)
Պահեստազորայինին 40-ականների սաղավարտ են տվել. Մանուկյանը` բանակի բարեփոխումների մասին
11:56 17.11.2022 (Թարմացված է: 11:58 17.11.2022) ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, թե ինչու է «Հայաստան» խմբակցությունը որոշել ձեռնպահ մնալ բանակին առնչվող օրինագծերի քվեարկությունից։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների հայտարարած բարեփոխումները բանակում առավելապես ձևական բնույթ են կրում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` մեկնաբանելով այն, թե ինչու իրենք ձեռնպահ մնացին բանակին առնչվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած օրինագծերի քվեարկությանը։ Խոսքը զինծառայողների կամավոր ատեստավորման ու ժամկետային զինծառայողների պայմանագրային ծառայության անցնելու համակարգի մասին է։
Մանուկյանն ընդգծեց, որ իր խմբակցությունը մշտապես կողմ է եղել զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը, հայկական բանակի հզորացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ, իրենք համոզված են, որ իշխանությունների հնչեցրած բարեփոխումներն առավելապես ձևական բնույթ են կրում։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ դեռ 2022 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ շուտով կներկայացնի պաշտպանական ռազմավարությունը, փաստաթուղթը պատրաստ է և մնում են միայն առանձին կետեր։ Մանուկյանի խոսքով` անցել է 9 ամիս, մինչ օրս ռազմավարություն չկա, ինչից կարելի է եզրակացնել, որ դրա բացակայությունը ցույց է տալիս, որ այդ բոլոր ծրագրերը կենացային մակարդակում են։
Պատգամավորը նաև շեշտեց, որ վերջերս ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, որ եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայիններին հանդերձանքի համար տրամադրել են 1940-ականների սաղավարտներ՝ կարմիր աստղով:
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանության նախարարը մեզ համոզեն, որ բանակը բահի ու քլունգի կարիք չունի, միևնույնն է, յուրաքանչյուրը, ով առնչություն է ունեցել առաջնագծի հետ, կարող է վկայել, որ այնտեղ բացակայում են այդ գործիքները»,– նշեց Մանուկյանը։
Սեպտեմբերին տված հարցազրույցների մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասել էր, որ բանակին օգնելու մասնավոր նախաձեռնությունների կարիք չկա։