https://arm.sputniknews.ru/20221117/kvompvozitvor-levvon-chaushjani-dustry-hvor-hishatakin-nvirvats-hamerg-kta-51411301.html
Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի դուստրը հոր հիշատակին նվիրված համերգ կտա
Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի դուստրը հոր հիշատակին նվիրված համերգ կտա
Sputnik Արմենիա
Անահիտ Չաուշյանը, ինչպես նաև շատ այլ հայ երաժիշտներ, հաճախ ելույթ է ուենում և ավելի հայտնի է ՀՀ սահմաններից դուրս։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T13:48+0400
2022-11-17T13:48+0400
2022-11-17T13:48+0400
կոմպոզիտոր
համերգ
երևան
դաշնակահար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51403563_0:0:901:506_1920x0_80_0_0_fc20e980b4207ccefbcae74e179de5c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, Հայկական երաժշտական համագումարի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հիշատակին նվիրված երեկո։ Երաժիշտի դուստրը` դաշնակահար Անահիտ Չավուշյանը մենահամերգով հանդես կգա։Նա կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ներառված են Կոմիտասի «Շորոր», Ռուբեն Սարգսյանի «Նվիրում Կոմիտասին», Գեղունի Չթչյանի «Հայկական խորաքանդակներ», Գայանե Չեբոտարյանի «Պրելուդներ», Վաչե Շարաֆյանի «Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները», Լևոն Չաուշյանի «Urbi et Orbi», Սոնատ թիվ 1 ստեղծագործությունները:Դաշնակահարուհին, ինչպես և շատ հայ երաժիշտներ, ավելի հաճախ հանդես է գալիս և ավելի ճանաչելի է ՀՀ սահմաններից դուրս։Նշենք, որ Անահիտ Չաուշյանը ծնվել է Երևանում, երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլևսկու ղեկավարությամբ և Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ. Պասկալ Նեմիրովսկու ղեկավարությամբ:Արժանացել է Accademia Chigianain Siena-ի պատվո դիպլոմին: Բելգիայի Emmanuel Durlet դաշնամուրային մրցույթի դափնեկիր է: Մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել London Soloists Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի հետ (Մոցարտի, Բեթհովենի, Ռավելի, Ռախմանինովի, Խաչատրյանի և այլ կոնցերտներ): Անահիտ Չաուշյանը միջազգային փառատոների մասնակից է: Եղել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ:Հիշեցնենք, որ Լևոն Չավուշյանը մահացել է այս տարվա փետրվար ամսին` 75 տարեկանում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51403563_102:0:777:506_1920x0_80_0_0_80817418d781e4c9e34a8da02ff5085f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոմպոզիտոր, համերգ, երևան, դաշնակահար
կոմպոզիտոր, համերգ, երևան, դաշնակահար
Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի դուստրը հոր հիշատակին նվիրված համերգ կտա
Անահիտ Չաուշյանը, ինչպես նաև շատ այլ հայ երաժիշտներ, հաճախ ելույթ է ուենում և ավելի հայտնի է ՀՀ սահմաններից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, Հայկական երաժշտական համագումարի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հիշատակին նվիրված երեկո։ Երաժիշտի դուստրը` դաշնակահար Անահիտ Չավուշյանը մենահամերգով հանդես կգա։
Նա կներկայացնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ծրագրում ներառված են Կոմիտասի «Շորոր», Ռուբեն Սարգսյանի «Նվիրում Կոմիտասին», Գեղունի Չթչյանի «Հայկական խորաքանդակներ», Գայանե Չեբոտարյանի «Պրելուդներ», Վաչե Շարաֆյանի «Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները», Լևոն Չաուշյանի «Urbi et Orbi», Սոնատ թիվ 1 ստեղծագործությունները:
Դաշնակահարուհին, ինչպես և շատ հայ երաժիշտներ, ավելի հաճախ հանդես է գալիս և ավելի ճանաչելի է ՀՀ սահմաններից դուրս։
Նշենք, որ Անահիտ Չաուշյանը ծնվել է Երևանում, երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլևսկու ղեկավարությամբ և Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ. Պասկալ Նեմիրովսկու ղեկավարությամբ:
Արժանացել է Accademia Chigianain Siena-ի պատվո դիպլոմին: Բելգիայի Emmanuel Durlet դաշնամուրային մրցույթի դափնեկիր է: Մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում։
Որպես մենակատար ելույթներ է ունեցել London Soloists Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի հետ (Մոցարտի, Բեթհովենի, Ռավելի, Ռախմանինովի, Խաչատրյանի և այլ կոնցերտներ): Անահիտ Չաուշյանը միջազգային փառատոների մասնակից է: Եղել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ:
Հիշեցնենք, որ
Լևոն Չավուշյանը մահացել է այս տարվա փետրվար ամսին` 75 տարեկանում։