00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները կհաշվառվեն. ովքե՞ր 2023-ի հայտարարագիրը կներկայացնեն

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Տիգրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկայինի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ կներդրվի, կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ առաջարկում են 2023-ից սկսած 3 տարիների ընթացքում ներդնել ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ։
«Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից։ Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկայինի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Յուրաքանչյուր անձ իր հաշիվը կունենա այդ համակարգում և մուտք գործելով այնտեղ, կարող է որոշակի փոփոխություններ անել»,–ասաց Խաչատրյանը։
Հայտարարագիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր տարվա մինչև ապրիլի 20-ը։
Նախարարի խոսքով` նախատեսվում է ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը: Դրա շրջանակում անձինք հնարավորություն են ունենալու եկամտահարկից տարեվերջին հետ ստանալ որոշակի գումարներ, որոնք պետք է ուղղվեն կամ անձի, կամ էլ նրա ընտանիքի անդամի կրթության, առողջապահության կամ էլ բնակարանային ապահովությանը համարժեք ծախսերին։
Ծախսերը հայտարարագրելու սահմանաչափ չդնելու դեպքում անձնական հաշվապահ պետք կլինի. Քթոյան
Խաչատրյանը հայտնեց նաև, որ պարզեցվում է նաև արտերկրից ստացվող եկամուտների դիմաց վճարվող հարկերի փաստաթղթերի պահանջը։ Նախարարը մանրամասնեց` գործող օրենքը պահանջում է, որ քաղաքացին ներկայացնի արտերկրի հարկայինից ստացված տեղեկանք, որ այդ եկամտից դրսում արդեն իսկ հարկեր գանձվել են.
«Օրինակ, գիտենք, որ ՀՀ քաղաքացիների եկամուտները ՌԴ-ում հարկվում են 30 տոկոսով, իսկ ՀՀ–ում 20 տոկոս հարկ է նախատեսվում։ Սա նշանակում է, որ գալիք 5 տարիների ընթացքում տեղեկանք չենք ուզի ՌԴ հարկայինից, այլ միայն կուզենք, որ եկամտի ստացման աղբյուրը ցույց տան։ Խոսքը տարեկան 12 մլն դրամ եկամուտ ստանալու համար է, իսկ դրանից բարձրի դեպքում տեղեկանքի կարիք կլինի»։
Առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին: Մասնավորապես, առաջարկվում է, որ 2023 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության բաժնետերը, այն մարդիկ, որոնք 2023-ի ընթացքում 20 մլն դրամի չափով վարկ, նաև նրանք, ովքեր արտերկրից են եկամուտ ստանում և եկամտային հարկի փոխահատուցումներ ստացողները։ Ի դեպ, 2023-ի հայտարարագիրը պետք է ներկայացնի մինչև 2024-ի ապրիլ։
Իսկ 2024 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մասնավոր հատվածում վարձու աշխատողները, իսկ 2025-ին` բոլոր այն մարդիկ, որոնք առաջին և երկրորդ խմբերում չեն։
Խաչատրյանը նշեց, որ հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվություն կսահմանվի։ Այսօրվանից հարցի առնչությամբ հանրային քննարկումներ կսկսվեն։
Լրահոս
0