00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մտադիր են ավստրալիական խեցգետին բուծել. հայկական խեցգետնին ժանտախտ է սպառնում

© Sputnik / Aram NersesyanՁկնաբուծարան
Ձկնաբուծարան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Ձկնաբուծարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը խեցգետնաբուծարաններ հիմնող տնտեսվարողներին խոստանում է ծախսերի մինչև 50 տոկոս փոխհատուցում տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի կառավարությունը մտադիր է խթանել խեցգետնի արդյունագործական բուծումն ու արտահանումը։
Էկոնոմիկայի նախարարությունում այդ նպատակով մշակված նախագիծն արդեն ներկայացվել է հանրությանը։
Իրավական ակտերի հրապարակման e-draft հարթակում հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ արդյունագործական նպատակով նախատեսվում է աճեցնել ոչ թե հայկական էնդեմիկ` երկարաչանչ խեցգետին, այլ ավստրալիական կարմրաչանչ։
Այս տեսակն ավելի խոշոր է, ունի ապրանքային առավել բարվոք տեսք, լավ համ ու շատ ավելի արագ է մեծանում։
Կառավարության այս նախագծին հայաստանյան մասնագետները դեմ չեն։ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ավստրալիական խեցգետինը բնության մեջ չի կարող հայկականին մրցակից դառնալ։
«Ավստրալիական կարմրաչանչն ավելի շատ հարմարված է տաք ջրերում ապրելուն ու նրա համար օպտիմալ ջերմաստիճանը 26-28 աստիճանն է։ Այս կենդանին 10 աստիճանից ցածր ջրերում կարող է ոչնչանալ, իսկ 23 աստիճանից ցածր պայմաններում ընդհանրապես վերարտադրություն չի իրականացնում։ Այսինքն` մեր հյուսիսային շրջաններում, բարձրադիր լճերում, այդ թվում` Սևանում, դրանցից ոչ մի վտանգ չի սպասվում»,– ասաց Ղուկասյանը։
Արդյունագործական նպատակով ավստրալիական խեցգետնի բուծման ծրագիրը մասնագետը դրական է գնահատում` նշելով, որ այս տեսակը բավական ցածր ինքնարժեք և շուկայական բավական բարձր գին ունի։
Նրա խոսքով` Ռուսաստանում 1 կգ–ի ինքնարժեքը 250-300 ռուբլի է, իսկ վաճառքի գինը` 2000։ Բացի այդ` ավստրալիական խեցգետինը վաճառքի չափերի է հասնում 1 տարում, իսկ հայկականը` 3-4։
Խեցգետնաբուծության խթանման ծրագիրը նախատեսում է 2023-2025 թվականներին ՀՀ–ում փոքր, միջին ու խոշոր խեցգետնաբուծական 9 համալիր հիմնել։ Արտադրությունն էլ հասցնել տարեկան 160 տոննայի, որի գերակշիռ մասը կարտահանվի։
Տնտեսության այս ճյուղը վերականգնելու համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը խեցգետնաբուծարաններ հիմնող տնտեսվարողներին ծախսերի մինչև 50 տոկոս փոխհատուցում է խոստանում։
Էվելինա Ղուկասյանը նշում է, որ աշխարհում ընդունված է համատեղել խեցգետինների աճեցումն արհեստական բուծարաններում ու բնական ջրամբարներում։ Հայաստանում ևս, նրա խոսքով, այս մեթոդը կարող է կիրառվել. ամռանը խեցգետինները տեղափոխել բնական լճեր, որտեղ բարձր ջերմաստիճանը կնպաստի դրանց ավելի արագ բազմացմանը, իսկ ձմռանը` ջրի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ, վերադարձնել արհեստական բուծարաններ։
Այս մեթոդը, սակայն, որքան օգտակար, այնքան էլ ռիսկային է` Հայաստանի բնական ջրամբարների աղտոտվածության ու տարածված հիվանդությունների պատճառով։
«Մեր ջրերի աղտոտվածության պատճառով Սևանա լճում լուրջ սնկային հիվանդություններ են տարածվել, որոնք մի քանի տարվա ընթացքում խեցգետնի քանակությունը 4500–ից հասցրին ընդամենը 60 տոննայի։ Արդեն նաև գրանցվել են ժանգախտի դեպքեր, և բացառված չէ, որ դրան կարող է հաջորդել նաև խեցգետնի ժանտախտը։ Իսկ այդ հիվանդությունը կարող է Հայաստանի բոլոր ջրամբարներում ջնջել խեցգետնի ամբողջ պոպուլյացիան»,– ասաց Ղուկասյանը։
Խեցգետնաբուծարաններ հիմնելու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս հիվանդությունների մուտքը դրանց տարածք կանխելու համար պահպանել սանիտարական խիստ կանոններ` արտադրական տարածքներ մուտք գործել բացառապես արտահագուստով, որով որևէ այլ ջրամբարում չեն եղել, աշխատանքային գործիքներն օգտագործել միայն ախտահանումից հետո։
Խեցգետինների հիվանդությունները մինչև վերջ ուսումնասիրված չեն, և դրանց մեծ մասն այսօր անբուժելի են համարվում։ Հայաստանում լուրջ խնդիր է նաև ոլորտի մասնագետների պակասը։
Ապագա արդյունաբերական տարածքները հնարավոր վարակներից զերծ պահելու համար Էվելինա Ղուկասյանն առաջարկում է ոչ թե դրսից մասնագետներ հրավիրել Հայաստան, այլ տեղի մասնագետներին գործուղել վերապատրաստման։
«Դրսից եկած մասնագետը ժամանակավոր միջամտություն կլինի, իսկ մեզ պետք է զարգացնել մեր ներքին հնարավորությունները, եթե նպատակ ունենք ունենալ տնտեսության նման զարգացած ճյուղ»,– ասաց նա։
Ավստալիական խեցգետնի բուծման ու արտահանման արդյունքում կառավարությունը հույս ունի նաև բնապահպանական խնդիր լուծել՝ պահպանելով ու վերականգնելով տեղական խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։
Կենսաբանական գիտությունների թեկնածուն այս հարցում այնքան էլ լավատես չէ, քանի որ, նրա դիտարկմամբ, տարիներ շարունակ իրականացված անվերահսկելի որսը խեցգետնի պոպուլյացիայի կրճատման միակ պատճառը չէ, ավելի լուրջ խնդիր է խեցգետնի ժանգախտը, որը կենդանաբանների հաշվարկով, սպառնում է ոչնչացնել հայաստանյան խեցգետնի պոպուլյացիայի 20 տոկոսը։
Թե իրականում ինչ վնաս կհասցնի հիվանդությունը ջրային այդ կենդանիներին, պարզ կլինի միայն տարեվերջին, երբ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը կամփոփի ուսումնասիրության տարեկան արդյունքները։
Նշենք, որ խեցգետնի համաշխարհային շուկայի շուրջ 70 տոկոսն այսօր ապահովում է Չինաստանը։ Բայց, դատելով ոչ վաղ անցյալի փորձից, Հայաստանն այդ շուկայում ևս կարող է իր համեստ տեղը զբաղեցնել։
2015թ-ից սկսած Հայաստանը տարեկան ավելի քան 2000 տոննա տեղական խեցգետին էր արտահանում Ռուսաստանի Դաշնություն ու եվրոպական որոշ երկրներ։ Հայկական երկարաչանչ խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը տարիներ անց հանգեցրեց Հայաստանի ջրամբարներում ու մասնավորապես Սևանա լճում դրա պաշարների կտրուկ անկման։
Սերունդները պետք է կարողանան օգտվել բարիքներից. փոխնախարարը` խեցգետնի որսի արգելքի մասին
Լրահոս
0