https://arm.sputniknews.ru/20221117/hajastani-masnakcutjamb-zargacman-institutneri-evrasiakan-kvonsvorcium-ksteghtsvi-51409307.html
Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի
Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի
Sputnik Արմենիա
Կոնսորցիումի նպատակն է օգնել ԵԱՏՄ երկրներին տարբեր նախագծեր իրականացնելու հարցում։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T13:18+0400
2022-11-17T13:18+0400
2022-11-17T13:19+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51401697_0:0:1600:901_1920x0_80_0_0_bfa7155b49047b33d948da3deb1c8a23.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. Պետության և բիզնեսի հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում տեղեկությունը հայտնեց ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։«Կոնսորցիումի առանցքային խնդիրը կլինի նախագծերի, ֆլագմանների և ինտեգրման խորհրդանիշների որոնումը, որոնք կհովանավորվեն Եվրասիական զարգացման բանկի, ազգային բանկերի կողմից», – ասաց նա։ԱԺ–ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծըՄոսկալենկովի խոսքով` ընթացիկ տարվա աշխարհաքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ՌԴ–ի և հարակից պետությունների տնտեսության սթրես–թեստերը քիչ թե շատ կայուն են անցնում։ Մասնավորապես կայունացել են փոխարժեքներն ու գնաճը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում։«Սակայն մեր երկրներում կայուն աճի համար շատ քիչ հնարավորություններ կան», – ասել է նա։Այդ պատճառով գործակալությունն աջակցել է կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ ԵՏՀ–ի կոլեգիայի առաջարկին։ Մոսկալենկովը նշեց, որ աճի նոր հնարավորություններ գտնելու համար նախկին ներդրումային պարադիգմով զարգանալը բավարար չէ։Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա, մասնագետի խոսքով, չնայած կարճ ժամկետին, այն կայացել է։ Այժմ մաքսային ինտեգրման նոր ձևերին անցնելու և կադրերի վերապատրաստման աշխատանքներ են ընթանում։Այդ առիթով Հայաստանը՝ որպես ոչ շատ մեծ տնտեսություն ունեցող երկիր, բարձր ռիսկերի է բախվում կադրերի ցածր որակավորման պատճառով։Մոսկալենկովի խոսքով` լուրջ ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը։ Ռուսաստանը, որն արդեն հաղթահարել է դա, պատրաստ է օգնել։Հիմա քննարկվում է նաև Հայաստանում հանրապետական միության գործընկերների հետ իրավասությունների զարգացման կենտրոնի ստեղծման հարցը։Հայաստանը ԵԱՏՄ–ին առաջարկել է համատեղ տոհմային թռչնաբուծարան հիմնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51401697_148:0:1571:1067_1920x0_80_0_0_23263ac23cb2d1533eef2011e0ee8caa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համաժողով
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), անկախ պետությունների համագործակցություն (ապհ), համաժողով
Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի
13:18 17.11.2022 (Թարմացված է: 13:19 17.11.2022) Կոնսորցիումի նպատակն է օգնել ԵԱՏՄ երկրներին տարբեր նախագծեր իրականացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ Զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիում կստեղծվի։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան։ «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. Պետության և բիզնեսի հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում տեղեկությունը հայտնեց ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը։
«Կոնսորցիումի առանցքային խնդիրը կլինի նախագծերի, ֆլագմանների և ինտեգրման խորհրդանիշների որոնումը, որոնք կհովանավորվեն Եվրասիական զարգացման բանկի, ազգային բանկերի կողմից», – ասաց նա։
Մոսկալենկովի խոսքով` ընթացիկ տարվա աշխարհաքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ՌԴ–ի և հարակից պետությունների տնտեսության սթրես–թեստերը քիչ թե շատ կայուն են անցնում։ Մասնավորապես կայունացել են փոխարժեքներն ու գնաճը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում։
«Սակայն մեր երկրներում կայուն աճի համար շատ քիչ հնարավորություններ կան», – ասել է նա։
Այդ պատճառով գործակալությունն աջակցել է կոնսորցիում ստեղծելու վերաբերյալ ԵՏՀ–ի կոլեգիայի առաջարկին։ Մոսկալենկովը նշեց, որ աճի նոր հնարավորություններ գտնելու համար նախկին ներդրումային պարադիգմով զարգանալը բավարար չէ։
Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը, ապա, մասնագետի խոսքով, չնայած կարճ ժամկետին, այն կայացել է։ Այժմ մաքսային ինտեգրման նոր ձևերին անցնելու և կադրերի վերապատրաստման աշխատանքներ են ընթանում։
Այդ առիթով Հայաստանը՝ որպես ոչ շատ մեծ տնտեսություն ունեցող երկիր, բարձր ռիսկերի է բախվում կադրերի ցածր որակավորման պատճառով։
Մոսկալենկովի խոսքով` լուրջ ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը։ Ռուսաստանը, որն արդեն հաղթահարել է դա, պատրաստ է օգնել։
Հիմա քննարկվում է նաև Հայաստանում հանրապետական միության գործընկերների հետ իրավասությունների զարգացման կենտրոնի ստեղծման հարցը։