https://arm.sputniknews.ru/20221117/erevani-amirjan-sarjan-buzandi-pvoghvocnervov-sahmanapakvats-taratsqy-geraka-shah-ktshanachvi-51401472.html
Երևանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը գերակա շահ կճանաչվի
Երևանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը գերակա շահ կճանաչվի
Sputnik Արմենիա
«Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T11:02+0400
2022-11-17T11:02+0400
2022-11-17T11:02+0400
կառուցապատում
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/17/26897606_0:84:1601:984_1920x0_80_0_0_664b2f86f90d0770d01dd46bd65f3bbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ամիրյան, Սարյան, Փավստոս Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը հանրության գերակա շահ կճանաչվի։ Հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում։Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Ուստի, վերոհիշյալ տարածքներում «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի։Նշվում է նաև, որ դեռ 2017-ին «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությանը կառավարությունը հավանություն է տվել Երևանի կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:Ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը։ Ագարակ և Աղձք համայնքների 2000 հողամասերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչվիԻսկ 2-րդ փուլով նախատեսվել է Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում, նախկին ձեռքբերող «Լիդեր Մոբիլ» ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում: Այսինքն` ասյ տարածքում էլ նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն՝ ստորգետնյա միասնական հարկերով:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/17/26897606_88:0:1511:1067_1920x0_80_0_0_713c37380a30cf9d05ca74779b7563e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կառուցապատում, երևան
Երևանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը գերակա շահ կճանաչվի
«Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ամիրյան, Սարյան, Փավստոս Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը հանրության գերակա շահ կճանաչվի։ Հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Ուստի, վերոհիշյալ տարածքներում «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի։
«Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների»,–ասված է հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ դեռ 2017-ին «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությանը կառավարությունը հավանություն է տվել Երևանի կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:
Ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը։
Իսկ 2-րդ փուլով նախատեսվել է Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում, նախկին ձեռքբերող «Լիդեր Մոբիլ» ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում: Այսինքն` ասյ տարածքում էլ նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն՝ ստորգետնյա միասնական հարկերով: