00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է ասել` ինչ նկատի ուներ Փաշինյանը. Մանուկյանը` շրջանակային համաձայնագրի մասին

© Sputnik / Aram Nersesyan Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2022
Բաժանորդագրվել
Գեղամ Մանուկյանի խոսքով` իշխանությունը երկու տարի շարունակ խաբում է հասարակությանը խաղաղության դարաշրջանով։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դժվարանում է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու հայտարարությունը, քանի որ, ըստ նրա, Փաշինյանը հաջորդ պահին կարող է բացարձակապես այլ բան ասել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Մանուկյանը նշեց, որ շատ դժվար է հասկանալ, թե ինչ տեսք է ունենալու շրջանակային փաստաթուղթը և ինչ է իրենից ներկայացնելու։
«Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը կհեռանա՞ն, թե՞ այդ հարցը կթողնեն հետո, կստորագրենք պայմանագիր, թշնամին կմնա՞ Սև լճի, Սոթքի, Ներքին Հանդի մոտ, ու մենք դա կկոչենք խաղաղության դարաշրջան։ Երկու տարի իշխանությունները մեզ խաբում են խաղաղության դարաշրջանով, իսկ այդ ընթացքում թշնամին նստած է մեր քթի տակ` ՀՀ սուվերեն տարածքում, Արցախի մասին չեմ ասում»,– նշեց Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով` Փաշինյանը պետք է մանրամասն ասի, թե ինչ նկատի ունի շրջանակային համաձայնագիր ասելով։ Ըստ նրա` դրանից հետո միայն կարելի է մանրամասն գնահատել այդ միտքը։
Հիշեցնենք` երեկ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
ՀՀ–ն ամեն ինչ կանի, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի. Փաշինյան
Լրահոս
0