https://arm.sputniknews.ru/20221117/dvonbasi-erknqum-inqnatiry-khvocvel-e-pervvomajski-kvoghmic-haagaji-datarani-vtshiry-51428240.html
Որտեղից է արձակվել MH-17 ինքնաթիռը կործանած հրթիռը, և ով է մեղավոր. Հաագայի դատարանի վճիռը
Որտեղից է արձակվել MH-17 ինքնաթիռը կործանած հրթիռը, և ով է մեղավոր. Հաագայի դատարանի վճիռը
Sputnik Արմենիա
Այդ ժամանակ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտեր էին ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և Դոնեցկի աշխարհազորայինների միջև։ 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T17:55+0400
2022-11-17T17:55+0400
2022-11-18T15:36+0400
հաագայի դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_0:89:1600:989_1920x0_80_0_0_62359d3c0411ccdc033347988488399a.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. MH-17 չվերթի մալազիական Boeing ինքնաթիռը խոցվել է Պերվոմայսկի կողմից` զենիթահրթիռային «Բուկ» համակարգով։ Այս մասին հայտարարել է Հաագայի շրջանային դատարանի դատավորը` հրապարակելով 2014թ–ի ավիավթարի գործով վճիռը:Նա նշել է, որ ինքնաթիռի կործանման գործում խոսքը ոչ միջազգային զինված հակամարտության մասին է Ուկրաինայում։Հաագայի դատարանը հայտարարել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրների անձնակազմի գործողությունները հնարավոր չի եղել հաստատել, նաև անհասկանալի է, թե ով է հրթիռ արձակելու մասին հրաման տվել։Դատարանը նաև այս հանցագործությունը կատարելու համար ցմահ ազատազրկման է ենթարկել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների նախկին ղեկավար Իգոր Գիրկինին (Ստրելկով) և նրա ենթականեր Սերգեյ Դուբինսկիին ու Լեոնիդ Խարչենկովին։ Եվս մեկ գործող անձի դատավորներն անմեղ են ճանաչել ու մերժել դատախազության պահանջը:Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների անվտանգության խորհրդի և համատեղ քննչական խմբի տվյալներով, հրթիռի արձակումն իրականացվել է Պերվոմայսկիից, որը գտնվում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի վերահսկողության տակ: Հաագայի դատարանը հենց այս վարկածն է հաշվի առել։Malaysia Airlines-ի օդանավը, որը Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռնում MH–17 չվերթով, կործանվել է Դոնբասի երկնքում 2014 թվականի հուլիսի 17-ին: Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները, աշխարհի 10 երկրներից։Նշենք, որ այդ ժամանակ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտեր էին ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և Դոնեցկի աշխարհազորայինների միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_120:0:1541:1066_1920x0_80_0_0_10497f03c5ba5e049fbfd96705ebbb2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաագայի դատարան
Որտեղից է արձակվել MH-17 ինքնաթիռը կործանած հրթիռը, և ով է մեղավոր. Հաագայի դատարանի վճիռը
17:55 17.11.2022 (Թարմացված է: 15:36 18.11.2022) Այդ ժամանակ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտեր էին ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և Դոնեցկի աշխարհազորայինների միջև։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. MH-17 չվերթի մալազիական Boeing ինքնաթիռը խոցվել է Պերվոմայսկի կողմից` զենիթահրթիռային «Բուկ» համակարգով։ Այս մասին հայտարարել է Հաագայի շրջանային դատարանի դատավորը` հրապարակելով 2014թ–ի ավիավթարի գործով վճիռը:
Նա նշել է, որ ինքնաթիռի կործանման գործում խոսքը ոչ միջազգային զինված հակամարտության մասին է Ուկրաինայում։
Հաագայի դատարանը հայտարարել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրների անձնակազմի գործողությունները հնարավոր չի եղել հաստատել, նաև անհասկանալի է, թե ով է հրթիռ արձակելու մասին հրաման տվել։
Դատարանը նաև այս հանցագործությունը կատարելու համար ցմահ ազատազրկման է ենթարկել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների նախկին ղեկավար Իգոր Գիրկինին (Ստրելկով) և նրա ենթականեր Սերգեյ Դուբինսկիին ու Լեոնիդ Խարչենկովին։ Եվս մեկ գործող անձի դատավորներն անմեղ են ճանաչել ու մերժել դատախազության պահանջը:
Դեռևս 2015-ին ռուսական «Ալմազ-Անտեյ» ընկերությունը լայնածավալ փորձարկում է արել, որի ընթացքում եկել է այն եզրակացության, որ «Բուկ» հրթիռն արձակվել է Զարոշչենսկու շրջանից, որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերը: Ընկերության հաշվարկները համընկել են նաև ռուսական ռադիոլոկացիոն կայանի տվյալների հետ։ Սակայն ռուսական կողմի փաստարկները դատարանը հաշվի չի առել։
Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների անվտանգության խորհրդի և համատեղ քննչական խմբի տվյալներով, հրթիռի արձակումն իրականացվել է Պերվոմայսկիից, որը գտնվում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի վերահսկողության տակ: Հաագայի դատարանը հենց այս վարկածն է հաշվի առել։
Malaysia Airlines-ի օդանավը, որը Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռնում MH–17 չվերթով, կործանվել է Դոնբասի երկնքում 2014 թվականի հուլիսի 17-ին: Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները, աշխարհի 10 երկրներից։
Նշենք, որ այդ ժամանակ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտեր էին ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և Դոնեցկի աշխարհազորայինների միջև։