https://arm.sputniknews.ru/20221117/bard-genetikakan-testern-arden-hasaneli-en-erevanum-mijazgajin-labvoratvoria-e-bacvel--51445582.html
Բարդ գենետիկական թեստերն արդեն հասանելի են. Երևանում միջազգային լաբորատորիա է բացվել
Բարդ գենետիկական թեստերն արդեն հասանելի են. Երևանում միջազգային լաբորատորիա է բացվել
Sputnik Արմենիա
Ժամանակակից լաբորատորիան թույլ կտա լուծել բժշկական հետազոտությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները։ Genotek-ի ուղղություններից մեկը... 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T21:49+0400
2022-11-17T21:49+0400
2022-11-17T21:54+0400
լաբորատորիա
գեն
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51437260_0:38:1600:938_1920x0_80_0_0_1144860f1391cdc0cdcc0088f6a09a9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան Երևանում սկսել է իր աշխատանքը։ Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը, ինչպես նաև կլինեն հետազոտություններ գյուղատնտեսության ոլորտում:Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում ասաց Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին, Երևանում պարզապես լաբորատորիայի մասնաճյուղ չի բացվել, այլ ամբողջական կենտրոն, որտեղ կիրականացվեն ամենաբարդ գենետիկական հետազոտությունները՝ օգտագործելով Illumina-ի ժամանակակից սարքավորումները:Հայերը պատճառ ունե՞ն վախենալու. կորոնավիրուսն ու ազգերի գենետիկ առանձնահատկություններըGenotek ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում է արդեն 12 տարի։ Երևանում լաբորատորիա բացելու գաղափարն առաջացել է մոտ մեկ տարի առաջ։«Այստեղ կիրականացվեն ամենաարդիական բժշկական հետազոտությունները, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել օրֆան հիվանդությունները, հետազոտություններ կատարել գյուղատնտեսության ոլորտում, ստանալ նոր տեսակներ»,- ասաց Իլյինսկին։Նրա խոսքով՝ լաբորատորիան հագեցած է սարքերով, որոնք թույլ են տալիս բացահայտել մարդու ողջ գենոֆոնդը։ Նա նշեց, որ Հայաստանում մինչ այժմ նման սարքեր չեն եղել։Բույսերի և կենդանիների գենոմային սելեկցիան կօգնի խուսափել վտանգավոր քիմիական նյութերի, հորմոնների և ԳՄՕ-ների օգտագործման անհրաժեշտությունից:Նրա խոսքով` ընկերությունը շահագրգռված է, որպեսզի գենետիկական հետազոտությունները հնարավորինս հասանելի լինեն նաև քաղաքացիների համար։Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ լաբորատորիայի բացումը կնպաստի բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը։Նրա խոսքով` լաբորատոր ծառայություններն օգտակար կլինեն Հայաստանի գյուղատնտեսության համար։ Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանում անասնապահությունն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 50%-ը։Նրա խոսքով` բոլոր զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում վաղ փուլերում գենային ներուժի հայտնաբերմանը։ Գենետիկական հետազոտությունները կարևոր դեր են խաղում ձկնաբուծության և մեղվաբուծության մեջ: Հայաստանի դեպքում թույլ կտան պահպանել էնդեմիկ ձկնատեսակները։Ոլորտի առաջընթացը. մասաչուսեթսցի գիտնականը պատմել է` ինչպես Հայաստանը կօգնի գենետիկներինGenotek-ը բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է գենետիկ տեղեկատվություն, բարելավում նրանց կյանքի որակը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում բժշկական գենետիկայի ոլորտում։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել հիվանդություններ, բացհայտել այս կամ այն հիվանդության հանդեպ գենետիկ հակվածությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51437260_0:0:1423:1067_1920x0_80_0_0_03436d1a7dabf09cad4f3e5b3f588da4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաբորատորիա, գեն, էկոնոմիկայի նախարարություն
լաբորատորիա, գեն, էկոնոմիկայի նախարարություն
Բարդ գենետիկական թեստերն արդեն հասանելի են. Երևանում միջազգային լաբորատորիա է բացվել
21:49 17.11.2022 (Թարմացված է: 21:54 17.11.2022) Ժամանակակից լաբորատորիան թույլ կտա լուծել բժշկական հետազոտությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները։ Genotek-ի ուղղություններից մեկը բույսերի և կենդանիների գենային սելեկցիան է։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան Երևանում սկսել է իր աշխատանքը։ Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը, ինչպես նաև կլինեն հետազոտություններ գյուղատնտեսության ոլորտում:
Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում ասաց Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին, Երևանում պարզապես լաբորատորիայի մասնաճյուղ չի բացվել, այլ ամբողջական կենտրոն, որտեղ կիրականացվեն ամենաբարդ գենետիկական հետազոտությունները՝ օգտագործելով Illumina-ի ժամանակակից սարքավորումները:
Genotek ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում է արդեն 12 տարի։ Երևանում լաբորատորիա բացելու գաղափարն առաջացել է մոտ մեկ տարի առաջ։
«Այստեղ կիրականացվեն ամենաարդիական բժշկական հետազոտությունները, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել օրֆան հիվանդությունները, հետազոտություններ կատարել գյուղատնտեսության ոլորտում, ստանալ նոր տեսակներ»,- ասաց Իլյինսկին։
Նրա խոսքով՝ լաբորատորիան հագեցած է սարքերով, որոնք թույլ են տալիս բացահայտել մարդու ողջ գենոֆոնդը։ Նա նշեց, որ Հայաստանում մինչ այժմ նման սարքեր չեն եղել։
«Նոր սորտերի, ցեղատեսակների ստացման դասական ցիկլը տևում է մոտ 10-12 տարի: Եթե գենոմային սելեկցիայի համար օգտագործվեն նոր տեխնոլոգիաներ, ապա ցիկլը կարող է կրճատվել մինչև 2-3 տարի», - ասաց Իլյինսկին:
Բույսերի և կենդանիների գենոմային սելեկցիան կօգնի խուսափել վտանգավոր քիմիական նյութերի, հորմոնների և ԳՄՕ-ների օգտագործման անհրաժեշտությունից:
Նրա խոսքով` ընկերությունը շահագրգռված է, որպեսզի գենետիկական հետազոտությունները հնարավորինս հասանելի լինեն նաև քաղաքացիների համար։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ լաբորատորիայի բացումը կնպաստի բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը։
Նրա խոսքով` լաբորատոր ծառայություններն օգտակար կլինեն Հայաստանի գյուղատնտեսության համար։ Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանում անասնապահությունն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 50%-ը։
«Նման լաբորատորիաների առկայությունը չափազանց կարևոր է, քանի որ դրանք թույլ են տալիս բացահայտել դիմացկուն սորտերը, ստեղծել նոր սորտեր»,- ասաց Խոջոյանը։
Նրա խոսքով` բոլոր զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում վաղ փուլերում գենային ներուժի հայտնաբերմանը։ Գենետիկական հետազոտությունները կարևոր դեր են խաղում ձկնաբուծության և մեղվաբուծության մեջ: Հայաստանի դեպքում թույլ կտան պահպանել էնդեմիկ ձկնատեսակները։
Genotek-ը բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է գենետիկ տեղեկատվություն, բարելավում նրանց կյանքի որակը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում բժշկական գենետիկայի ոլորտում։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել հիվանդություններ, բացհայտել այս կամ այն հիվանդության հանդեպ գենետիկ հակվածությունը: