00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ամերիկացի համանախագահն իր հայտարարությամբ ՀՀ-ին դրել է անհարմար դրության մեջ. քաղաքագետ

Ամերիկացի համանախագահն իր հայտարարությամբ հայկական կողմին դրել է անհարմար դրության մեջ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը, խոսել դրա հետևանքների մասին։
Երբ Ֆիլիպ Ռիքերը հայտարարում է Մինսկի խմբի համանախագահության անարդյունավետ գործունեության մասին, դրանով հայկական կողմին դնում է անհարմար դրության մեջ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` հավելելով, որ հակամարտության հանգուցալուծման բրյուսելյան հարթակի գոյությունն ինչ-որ առումով արդեն նշանակում է, որ Արևմուտքը այլ հարթակ է առաջարկում, որտեղ Ռուսաստանը չլինի։
Նշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ Ըստ նրա` ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը կարող են կոնսենսուսի միջոցով վերջ տալ այդ մանդատին։
«44-օրյա պատերազմից հետո Ալիևի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված է, և բնականաբար այդ ձևաչափն այլևս կենսունակ չէ։ Մինչդեռ հայկական կողմը հակառակ տեսակետն էր պնդում` նշելով, որ հակամարտությունը պետք է լուծվի հենց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում։ Բայց դե Ռուսաստանն էլ գտավ, որ այդ ձևաչափը չի գործում և, ելնելով ռուս–ամերիկյան ու ռուս–ֆրանսիական հարաբերությունների ներկա բնույթից, շեշտեց, որ երկու գործընկերներն այլևս իր հետ չեն համագործակցում»,– ասաց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը միշտ հենվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վրա, այժմ կանգնած է բավականին բարդ կացության առջև, հետևաբար պետք է մտածի, թե ինչպիսի մոտեցում ունենա տվյալ հարցի առնչությամբ, մանավանդ որ, որ բացառված չէ նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը վերոհիշյալ ձևաչափի անարդյունավետության մասին։
«Փաստորեն մի կողմում կա Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան ձևաչափը, որտեղ մոդերատրություն է անում Մոսկվան, և նախագահ Պուտինը ցանկանում է, որ հիմնախնդիրը լուծվի ՌԴ-ի միջնորդությամբ ու հովանու ներքո` ի օգուտ տարածաշրջանում իր ռազմավարական ծրագրերի իրագործման։ Իսկ մյուս կողմում կա բրյուսելյան ձևաչափը, որի վրա հենվում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան` ցանկանալով այնպես լուծել հիմնախնդիրը, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից։ Ընդ որում` այդտեղ կա ոչ թե իրական մտահոգություն, այլ հեռահար նպատակ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նա ընդգծեց, որ համամիտ է վարչապետ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե Արցախից ռուս խաղաղապահների դուրս գալու դեպքում տեղի կունենա տեղի ժողովրդի ցեղասպանություն, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնան ավելի երկար ժամանակ, և դրանով իսկ նախապատվություն տրվի հակամարտության կարգավորման ռուսական տարբերակին։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Լրահոս
0