https://arm.sputniknews.ru/20221117/30-tarineri-ambvoghj-yntacqum-grancvel-en-mets-hajvoghutjunner-alen-simvonjany-vrastanum-e-51398279.html
30 տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ. Ալեն Սիմոնյանը Վրաստանում է
30 տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ. Ալեն Սիմոնյանը Վրաստանում է
Sputnik Արմենիա
Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: 17.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-17T09:46+0400
2022-11-17T09:46+0400
2022-11-17T09:47+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
ալեն սիմոնյան
պաշտոնական այց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51397437_0:0:1600:901_1920x0_80_0_0_8d2e07f4c523ee081ed8a11232f36933.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:Տեղեկությունը հայտում են ԱԺ-ի լրատվական ծառայությունից։Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին և միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:Հավելենք, որ հայկական պատվիրակության կազմում են նաև Էդուարդ Աղաջանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և ԱԺ աշխատակիցներ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51397437_0:0:1584:1188_1920x0_80_0_0_e871a3b7f9e2d0839af0a6614c3086bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, ալեն սիմոնյան, պաշտոնական այց
վրաստանի հանրապետություն, հայաստան, ալեն սիմոնյան, պաշտոնական այց
30 տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ. Ալեն Սիմոնյանը Վրաստանում է
09:46 17.11.2022 (Թարմացված է: 09:47 17.11.2022) Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:
ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում մասնավորապես նշել է, որ միջպետական հարաբերությունների երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն և հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի:
Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին և միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:
Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:
Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին
Ալեն Սիմոնյանը ելույթի ժամանակ
Շալվա Պապուաշվիլին ելույթի ժամանակ
Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին
Ալեն Սիմոնյանը ելույթի ժամանակ
Շալվա Պապուաշվիլին ելույթի ժամանակ
Հավելենք, որ հայկական պատվիրակության կազմում են նաև Էդուարդ Աղաջանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և ԱԺ աշխատակիցներ։