https://arm.sputniknews.ru/20221116/voch-voqi-hajastankvosvovvo-handipumn-avartvec-22-hashvvov-51394580.html
Իսկական ընկերական հանդիպում. Հայաստան–Կոսովո խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2։2 հաշվով
Իսկական ընկերական հանդիպում. Հայաստան–Կոսովո խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2։2 հաշվով
Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ մեր ընտրանին առաջին հանդիպումներ է անցկացնում առաջիկա երեք օրերի... 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T23:04+0400
2022-11-16T23:04+0400
2022-11-16T23:13+0400
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
կոսովո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51393125_0:157:1168:814_1920x0_80_0_0_5f0789fca9f8d12748bde9c500b424d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Ժիրայր Շաղոյանի և Կամո Հովհաննիսյանի գոլերի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի՝ 2։2 ավարտեց ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու հետ։Ընկերական խաղերում իհարկե մարզիչները փորձարկում են և՛ նոր ֆուտբոլիստներ, և՛ նոր խաղային համագործակցություն են փնտրում ու միաժամանակ ևս մեկ անգամ ծանոթանում իրենց համեմատաբար նոր ֆուտբոլիստների հնարավորություններին։ Երևի թե Կոսովո – Հայաստան մրցավեճում երկու թիմերն էլ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմերով։ Մերոնք հաստատ։Նշենք, որ դաշտի տերերը առաջին դիպուկ հարվածը մեր դարպասին կատարեցին 25-րդ րոպեին։ Իսկ մինչ այդ Էդգար Բաբայանի փոխանցումից հետո Ժիրայր Շաղոյանն արդեն բացել էր հաշիվը։Ստանալով գնդակը հարձակման ձախ եզրում` Շաղոյանը արագությամբ գերազանցեց մրցակցի պաշտպանին ու ընդհուպ մոտենալով դարպասապահին` վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասից ներս։ Երկրորդ կեսի մեկնարկում Կոսովոյի հավաքականը փորձեց փոխել խաղի ընթացքը, որը նրանց ոչ մի լավ բան չէր խոստանում։ Խաղը մի փոքր աշխուժացավ, Կոսովոյի ընտրանին ակտիվացավ, բայց մերոնք էլ չէին պատրաստվում «կառչել» նվազագույն առավելությունից։Արսեն Զախարյանը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալԿոսովոյի հավաքականի ակտիվությունը ի վերջո հաջողություն բերեց դաշտի տերերին։ Խաղի 66-րդ րոպեին մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, ու Կաստրատին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Խփած գնդակից հետո Կոսովոյի ֆուտբոլիստներն առնվազն երկու անգամ նորից մոտ էին հաջողությանը, բայց Ստանիսլավ Բուչնևը երկու դեպքում էլ իր վստահ խաղով փրկեց մեր ընտրանուն։ Ի տարբերություն առաջին խաղակեսի, երկրորդում մեր հավաքականը երկար ժամանակ չէր կարողանում ցուցադրել այն խաղը, որը կար մինչև ընդմիջում։Եթե չի ստացվում թիմային խաղը, պետք է մեկը փորձի անհատական վարպետություն ցուցադրել։ Կամո Հովհաննիսյանը ոչ միայն փորձեց, այլ շատ հարձակվողների համար ուսուցողական անցումը մրցակցի տուգանային հրապարակում ավարտեց դիպուկ հարվածով, ու հանդիպման ավարտից 7 րոպե առաջ մերոնք նորից առաջ անցան հաշվի մեջ։ Բայց հաղթել չհաջողվեց։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում դաշտի տերերը կարողացան խփել պատասխան երկրորդ գնդակը` ոչ-ոքի՝ 2։2։Ընկերական հաջորդ խաղը մեր հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 19-ին։ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ալբանիայի ընտրանուն։
կոսովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/10/51393125_0:138:1168:1014_1920x0_80_0_0_e0bafc610641759ebc397dfea12c493d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, կոսովո
ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, կոսովո
Իսկական ընկերական հանդիպում. Հայաստան–Կոսովո խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2։2 հաշվով
23:04 16.11.2022 (Թարմացված է: 23:13 16.11.2022) Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ մեր ընտրանին առաջին հանդիպումներ է անցկացնում առաջիկա երեք օրերի ընթացքում։ Անկախ հանդիպումների ընկերական բնույթից, Բերեզովսկին խոստացել էր մտածել նաև արդյունքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան․ Ժիրայր Շաղոյանի և Կամո Հովհաննիսյանի գոլերի շնորհիվ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի՝ 2։2 ավարտեց ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու հետ։
Ընկերական խաղերում իհարկե մարզիչները փորձարկում են և՛ նոր ֆուտբոլիստներ, և՛ նոր խաղային համագործակցություն են փնտրում ու միաժամանակ ևս մեկ անգամ ծանոթանում իրենց համեմատաբար նոր ֆուտբոլիստների հնարավորություններին։ Երևի թե Կոսովո – Հայաստան մրցավեճում երկու թիմերն էլ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմերով։ Մերոնք հաստատ։
Հայաստանի հավաքականի կազմում զգացնել տվեց մեր փորձառու ֆուտբոլիստների՝ Վարազդատ Հարոյանի, Կամո Հովհաննիսյանի և Արտակ Գրիգորյանի ներկայությունը խաղադաշտում։ Իսկ մյուսները, որոնք համեմատաբար մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ չէին, բավականին մեծ աշխատանք կատարեցին խաղադաշտում։ Առաջին կեսում մեր ընտրանին առավելություն ուներ։ Միգուցե տարածքային չէր այդ առավելությունը, բայց խաղով Հայաստանի հավաքականն անկասկած ավելի գերադասելի տեսք ուներ։
Նշենք, որ դաշտի տերերը առաջին դիպուկ հարվածը մեր դարպասին կատարեցին 25-րդ րոպեին։ Իսկ մինչ այդ Էդգար Բաբայանի փոխանցումից հետո Ժիրայր Շաղոյանն արդեն բացել էր հաշիվը։
Ստանալով գնդակը հարձակման ձախ եզրում` Շաղոյանը արագությամբ գերազանցեց մրցակցի պաշտպանին ու ընդհուպ մոտենալով դարպասապահին` վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասից ներս։ Երկրորդ կեսի մեկնարկում Կոսովոյի հավաքականը փորձեց փոխել խաղի ընթացքը, որը նրանց ոչ մի լավ բան չէր խոստանում։ Խաղը մի փոքր աշխուժացավ, Կոսովոյի ընտրանին ակտիվացավ, բայց մերոնք էլ չէին պատրաստվում «կառչել» նվազագույն առավելությունից։
Կոսովոյի հավաքականի ակտիվությունը ի վերջո հաջողություն բերեց դաշտի տերերին։ Խաղի 66-րդ րոպեին մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, ու Կաստրատին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Խփած գնդակից հետո Կոսովոյի ֆուտբոլիստներն առնվազն երկու անգամ նորից մոտ էին հաջողությանը, բայց Ստանիսլավ Բուչնևը երկու դեպքում էլ իր վստահ խաղով փրկեց մեր ընտրանուն։ Ի տարբերություն առաջին խաղակեսի, երկրորդում մեր հավաքականը երկար ժամանակ չէր կարողանում ցուցադրել այն խաղը, որը կար մինչև ընդմիջում։
Եթե չի ստացվում թիմային խաղը, պետք է մեկը փորձի անհատական վարպետություն ցուցադրել։ Կամո Հովհաննիսյանը ոչ միայն փորձեց, այլ շատ հարձակվողների համար ուսուցողական անցումը մրցակցի տուգանային հրապարակում ավարտեց դիպուկ հարվածով, ու հանդիպման ավարտից 7 րոպե առաջ մերոնք նորից առաջ անցան հաշվի մեջ։ Բայց հաղթել չհաջողվեց։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում դաշտի տերերը կարողացան խփել պատասխան երկրորդ գնդակը` ոչ-ոքի՝ 2։2։
Ընկերական հաջորդ խաղը մեր հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 19-ին։ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ալբանիայի ընտրանուն։