00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թող ջանները յուղեն». Աշոտյանն իր հետ կապված որոշման համար դատի կտա պատկան մարմիններին

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանը պետք է մեկներ Լիսաբոն` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ իրեն չեն թույլատրել երկրից դուրս գալ քաղաքական դրդապատճառներով։ Նա այս մասին հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը երեկ պետք է մեկներ Լիսաբոն ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու համար, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ նա չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ նա մեղադրյալ է ինչ-որ քրեական գործով։
«ԱԱԾ աշխատակիցները ինձ ասացին, որ ես մեղադրյալ եմ ինչ որ գործով, որը վերաբերում Բժշկական համալսարանի հետ կապված վերջին քաղաքական սկանդալին։ Հատկանշական է այն, որ այս պահի դրությամբ` ես մեղադրյալ լինելու մասին ոչ մի ծանուցում չեմ ստացել։ Իմ հանդեպ կիրառվել է երկրից չհեռանալու մասին որոշում, որը ես պետք է իմ ստորագրությամբ հաստատեի, բայց ես նման բան չեմ ստորագրել, անգամ ծանուցում չունեմ։ Այնպես որ,այդ խափանման միջոցը համարում եմ ապօրինի»,– նշեց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ քրեական գործ հարուցելու հայցով կդիմի դատարան։
«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ես բարձրաձայնում եմ, որ նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»»,– ասաց նա։
Աշոտյանը նշեց նաև, որ այս հարցով դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղից իր փաստաբանին վստահեցրել են, որ իր նկատմաբ այս պահին ոչ մի արգելք չկա։
Տեղեկություններ ունենք, որ «մասկի շոու» տարբերակով կբռնեն Արմեն Աշոտյանին. փաստաբան
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակել։
Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Լրահոս
0