00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կառավարությունը մեղմում է իր ձախողման հետևանքները. Պարսյանը` նվազագույն աշխատավարձի մասին

Կառավարությունը մեղմում է իր ձախողման հետևանքները. տնտեսագետը` նվազագույն աշխատավարձի մասին
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձը 7000 դրամով ավելացնելու որոշումը կարող է վնասել նաև գործատուներին։
ՀՀ կառավարությունը, 2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 7000 դրամով ավելացնելով, ոչ թե սոցիալական խնդիր է լուծում, այլ ընդամենը մեղմում է իր ձախողած սոցիալական, տնտեսական քաղաքականության հետևանքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` վկայակոչելով պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։
«2022թ–ի երկրորդ եռամսյակի տվյալներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 82 200 դրամ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման որոշումն իհարկե դրական է, բայց փաստորեն չի ծածկելու այս ու նաև հաջորդ տարի սպասվող գնաճը։ Ստացվելու է, որ մեր աշխատողների մի զգալի մասը շարունակելու է մնալ աշխատող աղքատներ»,– ասաց տնտեսագետը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում այսօր նվազագույն աշխատավարձ է ստանում աշխատող քաղաքացիների 25-30 տոկոսը։ Ընդ որում` նրանց թվում կան մարդիկ, որոնք այդ աշխատավարձով իրենց ամբողջ ընտանիքի հոգսն են հոգում, այն դեպքում, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները հոգալու համար նվազագույնը 82 200 դրամ է անհրաժեշտ։
Նույնիսկ 82 200 դրամը, Պարսյանի համոզմամբ, այսօր արդեն կարող է չբավարարել նվազագույն կենսապահովման համար, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի վերջին հաշվարկն արվել է 2022թ–ի հուլիսին, իսկ գները դրանից հետո շարունակել են աճել։
«Փաստացի նվազագույն աշխատավարձ ստացողներն այս տարի համարվում են աղքատ, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ են ստանում։ 2020թ–ին ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 65 000 դրամ նվազագույն աշխատավարձը գերազանցում էր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Եվ հաջորդ տարի ևս նրանք համարվելու են աղքատ, քանի որ 68 000 դրամի փոխարեն 75 000 դրամ ստանալու պարագայում էլ շարունակելու են նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ ստանալ»,– ասաց Պարսյանը։
Նույնը, նրա դիտարկմամբ, վերաբերում է նաև թոշակառուներին։ Չնայած այս տարա ընթացքում կառավարությունն արդեն 2 անգամ բարձրացրել է բազային կենսաթոշակի չափը, և հաջորդ տարի նախատեսված է հուլիսի 1-ից ևս մեկ անգամ ավելացնել, բայց նույնիսկ դրանից հետո միջին կենսաթոշակը դեռ շատ հեռու է լինելու նվազագույն սպառողական զամբյուղի չափից։
«2023թ–ի հուլիսի 1-ից միջին կենսաթոշակը դառնալու է 50 000, այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունը, 2022թ–ի երկրորդ եռամսյակի տվյալներով, արդեն իսկ 82 200 դրամ է»,– հիշեցնում է տնտեսագետը։
Ի դեպ, նվազագույն աշխատավարձի ավելացումը, Պարսյանի համոզմամբ, կարող է վնասել նաև փորք ու միջին այն գործատուներին, որոնք նվազագույն աշխատավարձով աշխատատեղեր են ապահովում։
Իրավիճակը չի փրկվի. Մխիթարյանը` որոշ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին
Ըստ նրա` մասնավոր ոլորտին լրացուցիչ ֆինանսական խնդիրներ չպատճառելու համար կառավարությունը օրենքն ընդունելուց առաջ պետք է մտածեր նաև փոքր բիզնեսին աջակցելու, որոշակի ֆինանսական կարողություններ ավելացնելու մասին։
Հիշեցնենք` հունվարի 1-ից ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը 68 000 դրամի փոխարեն 75 000 դրամ սահմանելու օրինագիծը նոյեմբերի 15-ին ներկայացվել է ԱԺ–ի քննարկմանը։
Ծրագրված բարձրացման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2022թ.–ի հունիսին, երբ կառավարությունը հաստատում էր կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը։
Լրահոս
0