https://arm.sputniknews.ru/20221116/juqvom-i-grasenjaki-vra-avazakajin-hardzakum-katarats-tghamardy-dzerbakalvel-e--51367074.html
«Յուքոմի» գրասենյակի վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է
«Յուքոմի» գրասենյակի վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Նա ապօրինի մուտք է գործել գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու... 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T14:46+0400
2022-11-16T14:46+0400
2022-11-16T14:51+0400
հհ քննչական կոմիտե
ավազակային հարձակում
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը:Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակություն) հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, ավազակային հարձակում, ձերբակալություն
հհ քննչական կոմիտե, ավազակային հարձակում, ձերբակալություն
«Յուքոմի» գրասենյակի վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է
14:46 16.11.2022 (Թարմացված է: 14:51 16.11.2022) Նա ապօրինի մուտք է գործել գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը:
Տեղեկությունը հայտնում են
ՀՀ քննչական կոմիտեից։
Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ:
Գրասենյակում գտնվող հաճախորդի գործողությունների արդյունքում հիշյալ անձը չի կարողացել հափշտակել բջջային հեռախոսները և դրանք նետել է սրահում։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։
39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակություն) հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: