https://arm.sputniknews.ru/20221116/bta-nakhararutjuny-tt-volvortum-arka-khndrin-lutsum-talu-hamar-nvor-nakhagits-e-patrastel-51376590.html
ԲՏԱ նախարարությունը ՏՏ ոլորտում առկա խնդրին լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել
ԲՏԱ նախարարությունը ՏՏ ոլորտում առկա խնդրին լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել
Sputnik Արմենիա
Ներկայում նախագիծը դեռևս շրջանառվում է գերատեսչությունների միջև։ 16.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-16T16:57+0400
2022-11-16T16:57+0400
2022-11-16T16:57+0400
տտ
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
վնաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/19/45733042_0:0:1601:901_1920x0_80_0_0_0eae28bdc43c53f76f380d59345f7428.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՏՏ ոլորտում արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած խնդիրների լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուխատասխանի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։Նրա խոսքով` մինչև տարվա վերջ կկարողանան ամփոփել բոլոր կարծքիներն ու ըստ ընթացակարգի կներկայացնեն նախագիծը։Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի մասնագետները բողոքում են ապրիլից։ Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման դրեց նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. խմբ.), որով նախատեսվում է սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կարող է փոխհատուցվել կրած վնասների առավելագույնը 1/3-րդ մասը։ Նշենք, որ արտարժույթը սկսեց արժեզրկվել փետրվարի 24-ից` Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությունից հետո։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` դոլարի փոխարժեքն այդ ժամանակ առավելագույնը 483 դրամ էր։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին դոլարի փոխարժեքը հասավ 395 դրամի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/19/45733042_35:0:1458:1067_1920x0_80_0_0_1ab23b6e6e30de6a19190a17fc3470dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տտ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, վնաս
տտ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, վնաս
ԲՏԱ նախարարությունը ՏՏ ոլորտում առկա խնդրին լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել
Ներկայում նախագիծը դեռևս շրջանառվում է գերատեսչությունների միջև։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՏՏ ոլորտում արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած խնդիրների լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուխատասխանի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Այդ հարցը մեր ուշադրության ներքո է։ Այս պահին մենք նոր նախագիծ ենք պատրաստել` շրջանառել ենք գերատեսչությունների միջև։ Այդ նախագծով որոշակի բարեփոխումներ ենք առաջարկում գործող օրենքին` մեծացնում ենք շահառուների թիվը։ Այսինքն, բացի ՏՏ ոլորտից, նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա ենք ցանկանում տարածել նոր օրենքը։ Առաջարկում ենք ընկերությունների աշխատակիցների թվաքականի փոփոխություն»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` մինչև տարվա վերջ կկարողանան ամփոփել բոլոր կարծքիներն ու ըստ ընթացակարգի կներկայացնեն նախագիծը։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի մասնագետները բողոքում են ապրիլից։ Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման դրեց նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. խմբ.), որով նախատեսվում է սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կարող է փոխհատուցվել կրած վնասների առավելագույնը 1/3-րդ մասը։
Նշենք, որ արտարժույթը սկսեց արժեզրկվել փետրվարի 24-ից` Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությունից հետո։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` դոլարի փոխարժեքն այդ ժամանակ առավելագույնը 483 դրամ էր։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին դոլարի փոխարժեքը հասավ 395 դրամի։