00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի զինվորականներն այգիներ են մտնում. Արցախի ՄԻՊ–ն ամփոփել է խախտումները

© Sputnik / Nairi HokhikyanԳյուղ
Գյուղ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2022
Գյուղ
Բաժանորդագրվել
Մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված, այնուհետև վերադարձված տղամարդն ամիսներ անց մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական)։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ամփոփելով 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտումները։
Ադրբեջանի կողմից սպանության փորձի է ենթարկվել 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):
«Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից մեկը` Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Արտակ Մանասյանը (1989թ. ծնված) ընդամենը ամիսներ անց մահացել է»,– գրել է Ստեփանյանը։
Բացի այդ, թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Միաժամանակ, պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
Ըստ Ստեփանյանի` բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես այգիներ են մտնում և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն:
Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ, ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների, հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր–մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։ Բացի այդ, Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։
Այս բոլոր գործողությունները, ըստ Ստեփանյանի, Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ-ն հերքում է
Լրահոս
0