https://arm.sputniknews.ru/20221114/pemzashenum-spanutjan-mej-kaskatsvvogh-erku-andzanc-yntaniqnerin-gjughic-tarhanel-en-51272176.html
Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են
Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են
Sputnik Արմենիա
Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են իրենց գյուղից լինել։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T15:18+0400
2022-11-14T15:18+0400
2022-11-14T15:48+0400
պեմզաշեն
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0e/51272920_0:223:1500:1067_1920x0_80_0_0_40e2e372ff621fe0cacfeed18c6cb724.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 տարեկան երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար։Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ գյուղում լարված իրավիճակ է, անգամ փորձել են կասկածյալների տներն այրել։Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են գյուղից լինել։Պետրոսյանի խոսքով` դեպքի վայրի մոտակայքում տեսախցիկներ են եղել, որոնք էլ հնարավոր է՝ օգնել են ոստիկաններին բացահայտել հանցագործությունը։Գյուղի մեկ այլ բնակիչ Վոլոդյա Հակոբյանն էլ վստահ է, որ այսուհետ ոչ սպանվածների հարազատները կարող են այդ տանը բնակվել, ոչ էլ գյուղում՝ հանցագործների հարազատները։«Գլուխները կառնեն կփախնեն»,–ասաց նա։ Տղամարդը խոստովանել է, որ ինքն է Պեմզաշենում սպանել 31-ամյա կնոջն ու նրա երեխաներինԱռաջին կասկածյալի հետ կապված գյուղացիները մի բնորոշում են տալիս` «խուլիգան է», բայց չեն հասկանում, թե երկրորդ կասկածյալը ինչպես կարող էր նման բան անել։«2–րդ կասկածյալը 10 օր առաջ է արտագնա աշխատանքից վերադարձել։ Գյուղի միջի տղա է, շփվող, երևացող , եթե ինքը եղած լինի, կափսոսեմ իր համար։ Գնում էր Ռուսաստան, աշխատում էր, գալիս էր։ Ընտանիքն իրենից 2 օր առաջ էր գյուղ եկել»,–ասաց գյուղացին։Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։Ոստիկանությունը ձերբակալել է 32 ու 36 տարեկան 2 կասկածյալների։
պեմզաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0e/51272920_0:0:1500:1125_1920x0_80_0_0_f318136042e5e13a00613c87acccd98e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պեմզաշեն, սպանություն
Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են
15:18 14.11.2022 (Թարմացված է: 15:48 14.11.2022) Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են իրենց գյուղից լինել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 տարեկան երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանել են հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար։
Տեղեկությունը հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ գյուղում լարված իրավիճակ է, անգամ փորձել են կասկածյալների տներն այրել։
«Այս պահին գյուղում հանգիստ է, լարվածություն չկա, ոչ մեկը չի ցանկանա հաշվեհարդար տեսնել, գնալ նրանց հետ նստել»,–ասաց գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը։
Բնակիչները չէին սպասում, որ կասկածյալները կարող են գյուղից լինել։
Պետրոսյանի խոսքով` դեպքի վայրի մոտակայքում տեսախցիկներ են եղել, որոնք էլ հնարավոր է՝ օգնել են ոստիկաններին բացահայտել հանցագործությունը։
Գյուղի մեկ այլ բնակիչ Վոլոդյա Հակոբյանն էլ վստահ է, որ այսուհետ ոչ սպանվածների հարազատները կարող են այդ տանը բնակվել, ոչ էլ գյուղում՝ հանցագործների հարազատները։
«Գլուխները կառնեն կփախնեն»,–ասաց նա։
Առաջին կասկածյալի հետ կապված գյուղացիները մի բնորոշում են տալիս` «խուլիգան է», բայց չեն հասկանում, թե երկրորդ կասկածյալը ինչպես կարող էր նման բան անել։
«2–րդ կասկածյալը 10 օր առաջ է արտագնա աշխատանքից վերադարձել։ Գյուղի միջի տղա է, շփվող, երևացող , եթե ինքը եղած լինի, կափսոսեմ իր համար։ Գնում էր Ռուսաստան, աշխատում էր, գալիս էր։ Ընտանիքն իրենից 2 օր առաջ էր գյուղ եկել»,–ասաց գյուղացին։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին
հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։
Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
Ոստիկանությունը ձերբակալել է 32 ու 36 տարեկան 2 կասկածյալների։