00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարիբաշվիլին ու Հասանովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության հարցը

© Photo : official site of the Government of GeorgiaՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Բաժանորդագրվել
Կողմերը քննարկել են ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի զարգացման համար անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Թբիլիսիի առաջարկած Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար առաջ քաշված «Խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը»։
Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ընդգծվել է, որ հարթակում բացի Հարավային Կովկասի երկրներից ներգրավված են նաև միջազգային գործընկերներ: Կողմերը քննարկել են տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության և զարգացման համար անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը:
Ղարիբաշվիլին կրկին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նաև ապագայում բոլոր հնարավոր ուղիներով աջակցել երկու հարևան երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել էին դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ։
Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Ղարիբաշվիլի
2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց մի հարթակ ստեղծելու առաջարկի մասին, որի շրջանակում Թբիլիսին մոդերատոր կդառնա Երևանի և Բաքվի միջև՝ պարզաբանելով, որ Թբիլիսին չի հավակնում նախաձեռնության շրջանակներում քաղաքական բնույթի հարցեր քննարկել։
Արդեն 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար Բաքու-Թբիլիսի-Երևան պլատֆորմի ստեղծման կարևորության մասին։ Այս ձևաչափով երկրները կկարողանան քննարկել էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Վրաստանը կրկին պատրաստ է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի բանակցությունների համար. ԱԳ նախարար
Լրահոս
0