https://arm.sputniknews.ru/20221114/chenq-havatum-mer-achqerin-zakharvovan-herqum-e-lavrvovin-hvospitalacnelu-lurery-51266606.html
«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերը
«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերը
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան Սերգեյ Լավրովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T13:45+0400
2022-11-14T13:45+0400
2022-11-14T14:03+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49142667_0:232:3227:2047_1920x0_80_0_0_35e327a513601a1dc5af1eb28ffccf73.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին հոսպիտալացնելու լուրերը։ Նա գրառում է արել Telegram–յան ալիքում։«Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը և չենք հավատում մեր աչքերին. Պարզվում է նա հոսպիտալացվել է։ Սա ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է»,– գրել է Զախարովան։ Նա Լավրովի մասնակցությամբ տեսագրություն է հրապարակել, որում նախարարն անձամբ է հերքում իր մասին տեղեկությունները։«Սա մի խաղ է, որը նոր չէ քաղաքականության մեջ։ Արևմտյան լրագրողներին (մաղթում եմ) լինել ավելի ազնիվ, քան կան», - ասում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Լավրովը նշում է, որ հյուրանոցային համարում պատրաստվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի համատեղ կոմյունիկեին։«Դե, բնականաբար, վաղը մի քանի ելույթ կլինի, մենք կընդունենք ամփոփիչ հռչակագիրը։ Հենց նոր զանգահարեց Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարը, որը ղեկավարում է նախարարական գործընթացը։ Հիմա բանակցություններն ավարտվում են, մեր փորձագետներն այնտեղ են, բայց նախարարը հեռախոսով վերահսկում է իրադրությունը», - ասում է նա։Նշենք, որ Լավրովը նոյեմբերի 13-ին մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Ռուսական դիվանագիտության ղեկավարին դիմավորել են դիմավորել են ազգային պարերով։Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, ռուսական պատվիրակությունը պատրաստվում է G20–ին մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։Բայդենը Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովում ներկա է եղել Լավրովի ելույթին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пишут, что заболел - это такая игра в политике
Sputnik Արմենիա
Пишут, что заболел - это такая игра в политике
2022-11-14T13:45+0400
true
PT1M34S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1e/49142667_57:0:2786:2047_1920x0_80_0_0_ca601149441f67b76de22b386c4d4877.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, մարիա զախարովա, видео
ռուսաստան, սերգեյ լավրով, մարիա զախարովա, видео
«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերը
13:45 14.11.2022 (Թարմացված է: 14:03 14.11.2022) Մարիա Զախարովան Սերգեյ Լավրովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին հոսպիտալացնելու լուրերը։ Նա գրառում է արել Telegram–յան ալիքում։
«Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը և չենք հավատում մեր աչքերին. Պարզվում է նա հոսպիտալացվել է։ Սա ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է»,– գրել է Զախարովան։
Նա Լավրովի մասնակցությամբ տեսագրություն է հրապարակել, որում նախարարն անձամբ է հերքում իր մասին տեղեկությունները։
«Սա մի խաղ է, որը նոր չէ քաղաքականության մեջ։ Արևմտյան լրագրողներին (մաղթում եմ) լինել ավելի ազնիվ, քան կան», - ասում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նշում է, որ հյուրանոցային համարում պատրաստվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի համատեղ կոմյունիկեին։
«Դե, բնականաբար, վաղը մի քանի ելույթ կլինի, մենք կընդունենք ամփոփիչ հռչակագիրը։ Հենց նոր զանգահարեց Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարը, որը ղեկավարում է նախարարական գործընթացը։ Հիմա բանակցություններն ավարտվում են, մեր փորձագետներն այնտեղ են, բայց նախարարը հեռախոսով վերահսկում է իրադրությունը», - ասում է նա։
Նշենք, որ Լավրովը նոյեմբերի 13-ին
մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Ռուսական դիվանագիտության ղեկավարին դիմավորել են դիմավորել են ազգային պարերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, ռուսական պատվիրակությունը պատրաստվում է G20–ին մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:
Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։