https://arm.sputniknews.ru/20221114/bvorely-hajtararel-e-vor-em-n-ksharunaki-rusastanin-mekusacnelu-pvordzery-51299526.html
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը
Sputnik Արմենիա
ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել ճնշումը Իրանի և Բելառուսի վրա` Ռուսաստանին «ռազմական օգնություն» ցուցաբերելու պատճառով։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T22:16+0400
2022-11-14T22:16+0400
2022-11-14T22:16+0400
ժոզեպ բորել
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_0:94:1600:994_1920x0_80_0_0_e871e3542d07ddf978c08b66b95451fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Արտգործնախարարների խորհրդի` Բրյուսելում կայացած նիստի արդյունքներով հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչպես նաև փորձել մեկուսացնել նրան միջազգային ասպարեզում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարները նոյեմբերի 14-ին սկսել են քննարկել Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարությունը, որը կոչված է փոխարինելու դեռևս 2016 թվականին ընդունված ռազմավարությանը: Քննարկումը կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս:Սակայն, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի կարծիքով, որը լրագրողների հետ շփվել է նախարարների հանդիպումից առաջ, նման փաստաթուղթն իմաստ ունի քննարկել և հաստատել արդեն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639573_159:0:1600:1081_1920x0_80_0_0_b51704ac4557e8bbc413ffb585d2bfa2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ
ժոզեպ բորել, ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը
ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել ճնշումը Իրանի և Բելառուսի վրա` Ռուսաստանին «ռազմական օգնություն» ցուցաբերելու պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Արտգործնախարարների խորհրդի` Բրյուսելում կայացած նիստի արդյունքներով հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչպես նաև փորձել մեկուսացնել նրան միջազգային ասպարեզում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք մեկուսացնել Ռուսաստանը միջազգային ասպարեզում, կշարունակենք սահմանափակող միջոցներ ներդնել Ռուսաստանի տնտեսության դեմ։ Մենք պատրաստ ենք ուժեղացնել սահմանափակող միջոցները, պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների դեմ, որոնք զենք են մատակարարում և ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ Իրանի և Բելառուսի դեմ», -ասել է Բորելը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարները նոյեմբերի 14-ին սկսել են քննարկել Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարությունը, որը կոչված է փոխարինելու դեռևս 2016 թվականին ընդունված ռազմավարությանը: Քննարկումը կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս:
Սակայն, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի կարծիքով, որը լրագրողների հետ շփվել է նախարարների հանդիպումից առաջ, նման փաստաթուղթն իմաստ ունի քննարկել և հաստատել արդեն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: