00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ասես մարդասպանն առաջիններից մեկն է դեպքի վայր եկել». թուրք նախարարը քննադատել է ԱՄՆ–ին

© AFP 2024 / ADEM ALTANՍուլեյման Սոյլու
Սուլեյման Սոյլու - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2022
Սուլեյման Սոյլու
Բաժանորդագրվել
Սուլեյման Սոյլուն մեղադրանք է ուղղել Անկարայի դաշնակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Սուլեյման Սոյլուն քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նշենք, որ նոյեմբերի 13–ին Թուրքիայի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, որը մի կին է իրագործել։
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների արտահայտած ցավակցությունը պետք է գնահատել այնպես, թե իբր մարդասպանն առաջիններից մեկն է դեպքի վայր եկել։ Այս ուղերձի արձագանքը շատ հստակ կլինի: Այն կարտահայտվի մոտ ապագայում», - ասել է Սոյլուն։
Նա նշել է, որ Անկարայի դաշնակիցներն անկեղծ չեն։
«Հատկապես ակնհայտ է Թուրքիայի այսպես կոչված դաշնակիցների անկեղծության բացակայությունը, նրանք կարծես ընկերներ են, բայց բոլոր ահաբեկիչներին կա՛մ թաքցնում են իրենց երկրներում, կա՛մ կյանք են տալիս ահաբեկիչներին այն տարածքներում, որոնք օկուպացնում են, այն տարածքներում, որոնք վերահսկում են, և նրանց պաշտոնապես գումար են ուղարկում իրենց սեփական սենատներից», - ընդգծել է Սոյլուն:
Միաժամանակ նախարարը չի հստակեցրել, թե ԱՄՆ–ի արձագանքի հատկապես որ հատվածը դուր չի եկել Թուրքիային։
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերն ասել էր, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Ստամբուլում տեղի ունեցած բռնության գործողությունը և ցավակցում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։
Լրահոս
0