https://arm.sputniknews.ru/20221114/5-tari-tsarajutjun-ev-5-milivon-dram-patvvo-vtshar-papikjany-nerkajacrec-nvor-tsragiry-51260124.html
5 տարի ծառայություն և 5 միլիոն դրամ պատվո վճար. Պապիկյանը ներկայացրեց նոր ծրագիրը
5 տարի ծառայություն և 5 միլիոն դրամ պատվո վճար. Պապիկյանը ներկայացրեց նոր ծրագիրը
Sputnik Արմենիա
ԶՈւ–ում նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը. «Ես եմ» ծրագիրը կդադարի գործել։ 14.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-14T11:37+0400
2022-11-14T11:37+0400
2022-11-14T12:01+0400
սուրեն պապիկյան
աժ (ազգային ժողով)
բանակ
հայաստան
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47658297_0:0:1024:577_1920x0_80_0_0_32d2967f21013657403afb5b20660d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ է առաջարկում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը։Ըստ այդմ` նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը։ Ի դեպ, այս պահին 2 զինծառայող է «Ես եմ» ծրագրի շրջանակներում ծառայում։Նրա խոսքով` պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։ Ի դեպ, ծրագրին մասնակցողներն իրավունք կստանան ատեստավորում անցնելու` կրկնակի հավելավճար ստանալու համար։Պապիկյանը հայտնեց` «Ես եմ» ծրագրով ծառայածները, ինչպես նաև 2020-ի պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ պատվո վճար, որը կարող են ազատ տնօրինել։Նախարարը մանրամասնեց` 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է նոր ծրագրով շարունակել ծառայությունը և այդ օրվանից սկսած ստանալ 316 000 դրամ աշխատավարձ, իսկ եթե մարտական ծառայության է, ապա ընդհուպ մինչև 380 000 դրամ աշխատավարձ կստանա։ Իսկ 5 տարի անց 5 մլն դրամ պատվո վճար կստանա։«Ես եմ» ծրագրով նախատեսվող պատվովճարը չի տրամադրվում զոհվածների ընտանիքներին․ պատգամավոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47658297_82:0:973:668_1920x0_80_0_0_f8f1541eca8d98e01d83a725b31a895e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), բանակ, հայաստան, զինված ուժեր
սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), բանակ, հայաստան, զինված ուժեր
5 տարի ծառայություն և 5 միլիոն դրամ պատվո վճար. Պապիկյանը ներկայացրեց նոր ծրագիրը
11:37 14.11.2022 (Թարմացված է: 12:01 14.11.2022) ԶՈւ–ում նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը. «Ես եմ» ծրագիրը կդադարի գործել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ է առաջարկում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ` նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը։ Ի դեպ, այս պահին 2 զինծառայող է «Ես եմ» ծրագրի շրջանակներում ծառայում։
«Նոր ծրագիրը` «Պաշտպան հայրենյացը», նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։ Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք: Պատվո վճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։ Ի դեպ, ծրագրին մասնակցողներն իրավունք կստանան ատեստավորում անցնելու` կրկնակի հավելավճար ստանալու համար։
Պապիկյանը հայտնեց` «Ես եմ» ծրագրով ծառայածները, ինչպես նաև 2020-ի պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ պատվո վճար, որը կարող են ազատ տնօրինել։
Նախարարը մանրամասնեց` 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է նոր ծրագրով շարունակել ծառայությունը և այդ օրվանից սկսած ստանալ 316 000 դրամ աշխատավարձ, իսկ եթե մարտական ծառայության է, ապա ընդհուպ մինչև 380 000 դրամ աշխատավարձ կստանա։ Իսկ 5 տարի անց 5 մլն դրամ պատվո վճար կստանա։