https://arm.sputniknews.ru/20221113/zazvon-hardzakvel-e-qaghaqacineri-vra-kan-tuzhatsner-ajd-tvum-4-amja-erekha-51235983.html
«Զազոն» հարձակվել է քաղաքացիների վրա. կան տուժածներ, այդ թվում՝ 4-ամյա երեխա
«Զազոն» հարձակվել է քաղաքացիների վրա. կան տուժածներ, այդ թվում՝ 4-ամյա երեխա
Sputnik Արմենիա
«Զազոն» Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերում հարձակվել է 5 քաղաքացու վրա։ 13.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-13T10:44+0400
2022-11-13T10:44+0400
2022-11-13T11:22+0400
ցուլ
գյուղ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0d/51236372_0:0:1600:900_1920x0_80_0_0_9c338bd257050c32cd40a9ad4d6fedd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ` 58-ամյա Սմո Խուդոյանի գնած «Զազո» անունով ցուլը հարձակվել է մարզի բնակիչների վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, առավոտյան 11։00-ի սահմաններում։Նշվում է, որ Խուդոյանը ցուլ գնել է հենց նույն օրը։ Տուն հասնելուն պես, ավտոմեքենայից իջեցնելիս, այն փախել է։ ՀՀ–ում 2 ամսում արտակարգ պատահարների հետևանքով 132 մարդ է մահացելԽոշոր եղջերավոր կենդանին Արմավիր–Երևան ավտոճանապարհին հարձակվել է Նոր Արմավիրի բնակիչներ` 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդի՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև կրկին փախել է ու Արմավիրի մոտակայքում հարձակվել է Նորապատի բնակիչ՝ 65-ամյա Լալա Միքայելյանի վրա։Խուդոյանն այդ ամենից հետո դիմել է իր համագյուղացուն, որպեսզի վերջինս իր որսորդական հրացանով վնասազերծի ցլին։ Նորապատում 2 կրակոց արձակելուց հետո անգամ կենդանին փախել ու այդ անգամ էլ հարձակվել Արմավիրի բնակիչ Հասմիկ Պողոսյանի վրա։ Ցուլը սատկել է 3 կրակոցից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0d/51236372_170:0:1370:900_1920x0_80_0_0_d356c49987e558da23ccc3e48b1f5ee9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցուլ, գյուղ, հայաստան
«Զազոն» հարձակվել է քաղաքացիների վրա. կան տուժածներ, այդ թվում՝ 4-ամյա երեխա
10:44 13.11.2022 (Թարմացված է: 11:22 13.11.2022) «Զազոն» Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերում հարձակվել է 5 քաղաքացու վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ` 58-ամյա Սմո Խուդոյանի գնած «Զազո» անունով ցուլը հարձակվել է մարզի բնակիչների վրա։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, առավոտյան 11։00-ի սահմաններում։
Նշվում է, որ Խուդոյանը ցուլ գնել է հենց նույն օրը։ Տուն հասնելուն պես, ավտոմեքենայից իջեցնելիս, այն փախել է։
Խոշոր եղջերավոր կենդանին Արմավիր–Երևան ավտոճանապարհին հարձակվել է Նոր Արմավիրի բնակիչներ` 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդի՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև կրկին փախել է ու Արմավիրի մոտակայքում հարձակվել է Նորապատի բնակիչ՝ 65-ամյա Լալա Միքայելյանի վրա։
Խուդոյանն այդ ամենից հետո դիմել է իր համագյուղացուն, որպեսզի վերջինս իր որսորդական հրացանով վնասազերծի ցլին։ Նորապատում 2 կրակոց արձակելուց հետո անգամ կենդանին փախել ու այդ անգամ էլ հարձակվել Արմավիրի բնակիչ Հասմիկ Պողոսյանի վրա։ Ցուլը սատկել է 3 կրակոցից հետո։