00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկու գներն աճում են ԱՄՆ-ում գնաճի նվազեցման ակնկալիքների ֆոնին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցՈսկու ձուլակտորներ
Ոսկու ձուլակտորներ - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2022
Ոսկու ձուլակտորներ
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի արդյունքներով, երբ ԱՄՆ-ի գնաճը փոքր-ինչ նվազել է, համաշխարհային շուկաներն ակնկալում են, որ Դաշնային պահուստային համակարգը կդադարի բարձրացնել տոկոսադրույքները։ Այս ակնկալիքները նվազեցրել են դոլարի փոխարժեքը և բարձրացրել ոսկու գները։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ոսկու համաշխարհային գները հասել են երկու ամսված մեջ ամենաբարձր մակարդակի այն բանից հետո, երբ հոկտեմբերին ԱՄՆ-ում գնաճը նվազել է։ Ներդրողների ակնկալիքների համաձայն՝ գնաճի գագաթնակետը կարող է ավարտվել, և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կդադարի բարձրացնել կամ ավելի քիչ կբարձրացնի տոկոսադրույքը:
Այս դեպքում դոլարի արժեքը կարող է նվազել, քանի որ եթե ԱՄՆ-ում տոկոսադրույքները չբարձրանան, ապա չի աճի նաև ամերիկյան արժեթղթերի շահութաբերությունը, որոնցով հաշվարկվում են այդ տոկոսները: Եթե դոլարն ավելի քիչ շահույթ է բերում, այն ավելի քիչ գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար, և դրա գնանշումները նվազում են:
Մասնավորապես՝ հոկտեմբերին ԱՄՆ-ում գնաճը կազմել է 7,7 տոկոս, ինչը հունվարից սկսած ամենացածրն է։
Հիմնական արժույթների նկատմամբ դոլարի ինդեքսը (DXY) 10 օրվա ընթացքում նվազել է մոտ 8,5 կետով. սա վերջին մի քանի ամիսների ամենամեծ անկումն է։
Դա առնչվում է ոսկու շուկաներին այն պատճառով, որ դոլարի և ոսկու գները հակառակ կախվածության մեջ են. որքան էժան է դոլարը, այնքան թանկ է ոսկին, և հակառակը։ Պատճառն այն է, որ ոսկու համաշխարհային գները արտահայտված են դոլարով, այնպես որ, երբ դրա փոխարժեքը նվազում է, այլ արժույթներից օգտվողներին ավելի ձեռնտու է դառնում ոսկի գնելը (օրինակ՝ Հնդկաստանը ոսկու ամենամեծ համաշխարհային սպառողն է):
Հայկական դրամի արժևորումն «ուտում է» արտահանման հասույթի մի մասը. ոսկու հանքի տնօրեն
Արդյունքում, եթե նոյեմբերի 10-ին Նյու Յորքի բորսայում ոսկու գինը կազմում էր մեկ ունցիայի դիմաց մոտ 1 710 դոլար, ապա այժմ այն արդեն ավելի քան 1 770 է։
Այս հոդվածը կոչ կամ առաջարկություն չէ ներդրումներ կատարել դոլարի կամ ոսկու մեջ:
Լրահոս
0