https://arm.sputniknews.ru/20221113/shnvorhakal-em-vor-du-kas-im-kjanqum-andren-shnvorhavvorel-e-ir-yntrjali-tsnundy-51241389.html
Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում. Անդրեն շնորհավորել է իր ընտրյալի ծնունդը
Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում. Անդրեն շնորհավորել է իր ընտրյալի ծնունդը
Sputnik Արմենիա
Նա մի քանի սիրառատ լուսանկար է հրապարակել, իսկ հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։ 13.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-13T13:55+0400
2022-11-13T13:55+0400
2022-11-13T13:55+0400
անդրե
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45944195_0:0:1601:901_1920x0_80_0_0_18d1d7ea4b09c8ee855733318b23a6fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ճանաչված երգիչ Անդրեն շնորհավորել է իր ընտրյալին` Անի Օհանյանին, ծննդյան օրվա կապակցությամբ։ Արտիստն «Ինստագրամում» սիրառատ մի քանի լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր։️ Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս իմ կյանքում»։Հրապարակման տակ հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Շնորհավոր, Անի ջան։ Միշտ էսքան ջերմություն գա ձեզնից», «Չգիտեմ ինչո՞ւ, բայց շատ ուրախ եմ ձեր համար։ Լիքը սեր։ Շնորհավոր», «Ինչքա՜ն լավն եք, Աստված պահի և օրհնի ձեր միությունը, սիրելի արտիստ։ Շնորհավոր գեղեցիկ ընտրյալիդ ծնունդը», «Հրաշքներ»։Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկ էր արել Անիին, որն էլ ընդունել էր այն։Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսում իր երգչուհու կարիերան։ Նա 21 տարեկան է, ծնվել է Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։Անդրեն ծնվել է 1979 թվականին Արցախում, սակայն երկար տարիներ ապրել և աշխատել է Հայաստանում։ Վերջին տարիներին Անդրեն բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, թեև հայրենիք հաճախ է գալիս։Տարեսկզբին նա բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Հայաստան ու մի քանի ամիս է, ինչ բնակվում է հայրենիքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45944195_62:0:1485:1067_1920x0_80_0_0_86845bff854dc6d326e08913349f0b0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրե, շնորհավորանք
Շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում. Անդրեն շնորհավորել է իր ընտրյալի ծնունդը
Նա մի քանի սիրառատ լուսանկար է հրապարակել, իսկ հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ճանաչված երգիչ Անդրեն շնորհավորել է իր ընտրյալին` Անի Օհանյանին, ծննդյան օրվա կապակցությամբ։ Արտիստն
«Ինստագրամում» սիրառատ մի քանի լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր։️ Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս իմ կյանքում»։
Հրապարակման տակ հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել. «Շնորհավոր, Անի ջան։ Միշտ էսքան ջերմություն գա ձեզնից», «Չգիտեմ ինչո՞ւ, բայց շատ ուրախ եմ ձեր համար։ Լիքը սեր։ Շնորհավոր», «Ինչքա՜ն լավն եք, Աստված պահի և օրհնի ձեր միությունը, սիրելի արտիստ։ Շնորհավոր գեղեցիկ ընտրյալիդ ծնունդը», «Հրաշքներ»։
Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկ էր արել Անիին, որն էլ ընդունել էր այն։
Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսում իր երգչուհու կարիերան։ Նա 21 տարեկան է, ծնվել է Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։
Անդրեն ծնվել է 1979 թվականին Արցախում, սակայն երկար տարիներ ապրել և աշխատել է Հայաստանում։ Վերջին տարիներին Անդրեն բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, թեև հայրենիք հաճախ է գալիս։
Տարեսկզբին նա բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Հայաստան ու մի քանի ամիս է, ինչ բնակվում է հայրենիքում։